Օգոստոսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  239 056 դեպք, որոնցից  224 919-ն` առողջացած, 4778-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8209 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 504 158 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 8516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 634 նոր դեպք: Ունենք 200 առողջացած, 10 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1150 է:

Նյութի աղբյուր՝  https://moh.am

Leave a reply