Օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 157   դեպք, որոնցից 221 216-ն` առողջացած, 4650-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5164 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 392 050 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 234 նոր դեպք: Ունենք 173 առողջացած, 9 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1127 է:

Նյութի աղբյուր՝  https://moh.am

Leave a reply