Առողջապահության ՀամաշխարհայինԿազմակերպության (ԱՀԿ) Եվրոպականտարածաշրջանային գրասենյակն ամենամյահավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացիշրջանակներում իրականացրել է Հայաստանումկարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայիգնահատում:

Գնահատման արդյունքների հիման վրա որոշվել է Առողջապահության նախարարության«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելմանազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատորկենտրոն»-ի կազմում գործող կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային շնորհելամբողջական հավատարմագրում՝ 2021 թվականիհամար, ինչը նշանակում է, որ լաբորատորիան իր աշխատանքի ընթացքում մշտապես ապահովել է կարմրուկի և կարմրախտի նկատմամբ բարձրորակ համաճարակաբանական հսկողություն, հիվանդության կասկածելի դեպքերի նվազագույնը 80%-ի լաբորատոր հետազոտություն։

Միևնույն ժամանակ նշվում է, որ չնայած կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված սանիտարահամաճարակային իրավիճակը լուրջ ազդեցություն է թողել Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի վրա, այնուամենայնիվ չպետք է կորցնել զգոնությունը կարմրուկի և կարմրախտի համաճարակաբանականհսկողության նկատմամբ՝ հատկապես հանրային առողջության ոլորտում գլոբալ արտակարգ իրավիճակի պայմաններում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում2007 թվականից ի վեր չեն գրանցվում կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր, ինչը փաստագրվելէ Առողջապահության համաշխարհայինկազմակերպության Եվրոպական տարածաշրջանի«Կարմրուկի և կարմրախտի էլիմինացումըփաստագրող հանձնաժողովի» ամենամյա նիստիարդյունքում: Սակայն հանրապետությունումպարբերաբար արձանագրվում են բերովի դեպքեր, որոնք կարմրուկի և կարմրախտի դեմպատվաստումներում բարձր ընդգրկվածության և համաճարակաբանական հսկողությանմիջոցառումների իրականացման շնորհիվ տեղականտարածում չեն ստանում:

Leave a reply