Ս. թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հիվանդների և բուժանձնակազմի շրջանում արձանագրված սուր աղիքային երևույթների վերաբերյալ։
Տեղում կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նախնական թվով 33 հոգի, որից 8-ը պացիենտ և 25-ը բժշկական անձնակազմից, գանգատվել են որովայնի շրջանում սուր ցավերից, փորլուծությունից, սրտխառնոցից։
Ուսումնասիրությունները փաստում են, որ բոլոր տուժածները սեպտեմբերի 19-ին ժամը 14:00-15:00 ժամանակահատվածում կերել են միևնույն կազմակերպության կողմից պատրաստված սնունդը, իսկ երեկոյան արդեն տուժածների մոտ սկսվել են վերոնշյալ կլինիկական նշանները։
Ներկայումս տուժածները գանգատներ չունեն, բոլորի վիճակը գնահատվում է բավարար։
Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է նմուշառում սննդամթերքի մնացորդներից, խոհանոցի մակերեսներից, խոհանոցի խմելու ջրից, ինչպես նաև անձնակազմից վերցվել են լվացուկներ և քսուքներ:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Leave a reply