⚠️ Կատաղություն հիվանդությունը առանձնահատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է կենդանիների կողմից տուժելու ցանկացած դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար:

⚠️ Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է`

 պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների,
 վայրի կենդանիներին մոտ չթողնել կենդանիների հոտին, գոմերին և այլն,
 կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին անհապաղ հայտնել անասնաբույժներին,
 մարդկանց կամ կենդանիների վրա հարձակվող կենդանիների մասին անհապաղ տեղեկացնել անասնաբուժական ծառայությանը` կենդանու զննման և 10 օրվա ընթացքում մասնագետի հսկողությամբ կարանտինի ենթարկելու համար,
 չգնել և չխնամել շներ առանց կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ անասնաբույժի տեղեկանքի,
 կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծելու դեպքում անհապաղ դիմել բժշկի։

⚠️ Բնության մեջ կատաղության վիրուսի վարակի հիմնական աղբյուր և պահոց (ռեզերվուար) են հանդիսանում գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները, որոնցից այն անցնում է ընտանի և գյուղատնտեսական կենդանիներին:

⚠️ Կատաղությունը (հիդրոֆոբիա) վիրուսային վարակիչ (զոոնոզ) հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում է շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով: Կատաղության վիրուսով վարակվելը ունենում է մահվան ելք:

⚠️ Մարդու համար վարակի աղբյուր են հիվանդության գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները:

⚠️ Վարակը փոխանցվում է անմիջական շփման միջոցով (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների թքոտելու, ճանկռելու և կծելու արդյունքում):

⚠️ Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:

Leave a reply