Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում:

Լիտվայից Հայաստան ժամանած փորձագետների և հայ մասնագետների մասնակցությամբ քննարկումն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Կողմերը քննարկել են երկու երկրում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։

Հանդիպման ընթացքում լիտվացի գործընկերները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի իրենց երկրի փորձը, կատարված քայլերը և ներկայիս իրավիճակը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները կիսվել են կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ իրենց ունեցած տեղեկատվությամբ, ներկայացրել մեր երկրում հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը, մինչ այժմ իրականացվող միջոցառումները: Քննարկվել են լաբորատոր հետազոտությունների, բժշկական կազմակերպություններում վարակի հսկողության, բնակչության հետ տարվող աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներն ու անելիքները:

Գործընկերները պայմանավորվել են կրկին հանդիպել` քննարկելու հետագա հեռավար համագործակցության հնարավորությունները:

Leave a reply