Սթենլի Մյուզիկի հիշատակին նվիրված դասախոսության Վրաստանում

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը մասնակցել է դասախոսության շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը։
Միջոցառումը կազմակերպել էին ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) և Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը։
Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել
-հանրային առողջության ոլորտում առաջնորդության զարգացմանը,
-մասնագիտական կարողությունների ամրապնդմանը,
-ոլորտում միջազգային գործընկերության և երկարաժամկետ համագործակցության ձևավորման կարևորությանը։
Քննարկումը միավորել էր հանրային առողջության ոլորտի առաջատար մասնագետների, ղեկավարների և փորձագետների։
Ծրագրի հաջորդ օրը տեղի է ունենալու Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի
Դաշտային համաճարակաբանության ուսուցման ծրագրի (FETP)
շրջանավարտների ավարտական արարողություն որին Հայկական պատվիրակությունը նույպես մասնակցում է
Նման միջոցառումներին մասնակցությունը նպաստում է ՀՀ հանրային առողջության համակարգի կարողությունների ամրապնդմանը և տարածաշրջանային ու միջազգային համագործակցության խորացմանը։

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել