Կարևորելով միջազգային համագործակցությունները՝ 2025թ-ի հոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետներն այս անգամ Ղազախստանում էին

Կարևորելով միջազգային համագործակցությունները՝ 2025թ-ի հոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետներն այս անգամ Ղազախստանում էին։
Թեման «Կենսաանվտանգության և կենսաապահովման ապագա մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովն էր։ Այն միավորեց Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Արևելյան գործընկերության և միջազգային հանրության ոլորտի առաջատար փորձագետներին, հետազոտողներին և քաղաքականության մշակողներին։
Առաջնահերթ թեմաներն էին՝
● Սինթետիկ կենսաբանության ոլորտի ձեռքբերումներ
● Արհեստական ​​բանականության դերը կենսաինժեներիայի բնագավառում
● Հայելային կենսաբանությունը որպես կենսաբանական սպառնալիքների նոր դաս
● Գենետիկ տվյալների թվայնացումը և անվտանգությունը
● Կենսաահաբեկչության ի հայտ եկող սպառնալիքները և նոր ռիսկի վեկտորները
● Կլիմայի փոփոխության ազդեցությունը հիվանդությունների հսկողության և կենսաանվտանգության վրա
● Կենսաանվտանգության և կենսաապահովության էթիկական, իրավական և կարգավորող շրջանակներ
Մասնակիցներն էին՝ «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Ալվարդ Ավանեսյանը և Մեկ առողջության, զոոնոզ և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոբերտ Կավկասյանն

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել