Ինչպե՞ս ճիշտ օգտագործել հակաբիոտիկները

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակում (նոյեմբերի 18-ից 24-ը) կարևոր է վերհիշել՝

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել հակաբիոտիկները՝

Միայն բժշկի նշանակմամբ։ Հակաբիոտիկի ընտրությունը կախված է վարակի տեսակից, հիվանդի տարիքից, առողջական վիճակից և այլ գործոններից։

Պահպանել նշանակված դեղաչափն ու ընդունման հաճախականությունը։ Դեղամիջոցը պետք է ընդունել բժշկի ցուցումներին համապատասխան։

Հետևել բուժման սահմանված տևողությանը։ Մի՛ դադարեցրեք, մի՛ երկարաձգեք, և մի՛ փոփոխեք բուժումը ինքնուրույն, նույնիսկ եթե ինքնազգացողությունը բարելավվել է։

Տեղեկացնել բժշկին հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին։ Ալերգիկ ռեակցիաների կամ այլ անցանկալի երևույթների դեպքում անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկական խորհրդատվության։

Չօգտագործել ուրիշին նշանակված կամ նախկին բուժումից մնացած հակաբիոտիկները։ Նույնանման ախտանշանները միշտ չէ, որ նշանակում են նույն հիվանդությունը կամ պահանջում նույն բուժումը։

Հակաբիոտիկների հիմնավորված օգտագործումը նպաստում է բակտերիալ վարակների արդյունավետ բուժմանը, նվազեցնում անհարկի կողմնակի ազդեցությունների վտանգը և օգնում սահմանափակել հակամանրէային կայունության զարգացումն ու տարածումը։

Բնակչության իրազեկում