Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում կայացած Համավարակների դեմ պայքարի հիմնադրամի կառավարող խորհրդի 21-րդ նիստին և Աֆրիկայի հանրային առողջապահության 5-րդ միջազգային համաժողովին (CPHIA 2026) Հայաստանը ներկայացրել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:

ՀՎԿԱԿ-ն իր գործունեության առաջնահերթություններից է համարում համավարակների կանխարգելումը, դրանց վաղ հայտնաբերումն ու ժամանակին արձագանքումը։ Կենտրոնը կարևորում է միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումը՝ հանրային առողջապահության համակարգի պատրաստվածությունն ու դիմակայունությունն ամրապնդելու համար։
Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել առողջապահության ոլորտի միջազգային գործընկերների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել հետագա համագործակցության պայմանավորվածություններ՝ ուղղված առողջապահական քաղաքականության կատարելագործմանն ու առողջապահական համակարգի կարողությունների ամրապնդմանը:
Այցի ընթացքում աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում Եթովպիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը։
