Ինչու՞ է կարևոր խուսափել անհարկի հակաբիոտիկներից.
Անտեղի կամ կիսատ օգտագործումը բերում է հակաբիոտիկակայունության, երբ բակտերիաներն այլևս չեն արձագանքում բուժմանը։
Արդյունքում պարզ վարակները կարող են դառնալ դժվար բուժելի։
Ավելանում է բարդությունների և հոսպիտալացման ռիսկը։
Ի՞նչ անել ձեզ և շրջապատին պաշտպանելու համար.
Հակաբիոտիկ օգտագործեք միայն բժշկի նշանակմամբ
Հետևեք ձեռքի հիգիենային վարակներից պաշտպանվելու համար
Հիշե՛ք
Հակաբիոտիկների ճիշտ կիրառումը մեր բոլորի առողջության պաշտպանության ուղին է: