Ոչ վարակիչ հիվանդություններից Հայաստանում զանգվածային տարածում ունեն և գերակա խնդիր են սրտանոթային (արյան շրջանառության) հիվանդությունները, որոնք կազմում են երկրում արձանագրված մահվան պատճառների շուրջ 48%-ը, չարորակ նորագոյացությունները՝ 19,9%-ը, շաքարային դիաբետը՝ 4,8%-ը: Նշյալ հիվանդությունները հնարավոր է կանխել:
Նշված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման համար մեծ դեր ունեն ընդհանուր վարքագծային գործոնները (վնասակար սովորությունները)՝ ալկոհոլի, ծխախոտի, ոչ առողջարար սննդի օգտագործումը, ֆիզիկական թերակտիվությունը:
Վնասակար սովորությունները նպաստում են մարմնի քաշի ավելացմանը, ֆիզիկական թերակտիվության հետ մեկտեղ բերում են ճարպակալման, նպաստում են արյան զարկերակային ճնշման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը:
Հինմական ռիսկի գործոններն են.
- Ալկոհոլը,
- Ծխախոտը,
- Ճարպերի օգտագործումը,
- Մրգերի և բանջարեղենի օգտագործման փոքր քանակությունը,
- Ավելորդ քաշը և ճարպակալումը,
- Ցածր ֆիզիկական ակտիվությունը,
- Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը,
- Բարձր զարկերակային ճնշումը,
- Արյան մեջ ընդհանուր խոլեստերինի բարձր մակարդակը,
- Աղի օգտագործումը,
Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման համար կարևոր վարքագծային գործոնները բավականին տարածված են. ծխախոտի օգտագործումը կազմում է 25,6%, ալկոհոլի օգտագործումը` 8,2%, գիրությունը և ճարպակալումը` 49%, ֆիզիկական թերակտիվությունը` 17,5% :
Ոչ վարակիչ հիվանդությունները կարելի է կանխել՝ վարելով առողջ ապրելակերպ, ինչի համար անհրաժեշտ է՝
- Սննդի մեջ կալորիականությունն ապահովել հագեցած և չհագեցած ճարպաթթուների հաշվին,
- Ընդունել մրգերի և բանջարեղենի 5 գումարային չափաբաժին՝ (400 գ) օրական,
- Ազատվել ավելորդ քաշից, պահպանել մարմնի զանգվածի գործակիցը՝ մարմնի քաշը, կգ / հասակի քառակուսին, մ 2 ( եթե գործակիցը ≥ 25, ավելորդ քաշ է, եթե այն ≥ 30, ճարպակալում է),
- Ապահովել ֆիզիկական ակտիվությունը՝ շաբաթվա ընթացքում 150 րոպե չափավոր ինտենսիվության ակտիվություն,
- Պահպանել արյան մեջ շաքարի քանակությունը ≥ 7,0 մմոլ/լ,
- Պահպանել արյան զարկերակային ճնշումը 140 / 90 ս.ս. (անհրաժեշտության դեպքում՝ դեղորայքի օգնությամբ),
- Օգտագործել կերակրի աղի (նատրիումի քլորիդի) չափավոր քանակություն՝ օրական 5 գ,
- Ապահովել արյան մեջ ընդհանուր խոլեստերինի քանակը ≥ 5,0 մմոլ / լ,
- Խուսափել ծխախոտի օգտագործումից։