Առկա իրավիճակ

[vc_row type=”full-width”][vc_column][rev_slider_vc alias=”Coronavirus”][/vc_column][/vc_row][vc_row type=”full-width”][vc_column][vc_empty_space][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column top_margin=”page-margin-top-section” width=”2/3″][vc_accordion][vc_accordion_tab title=”Մարտի 20-ի դրությամբ” tab_id=”200022″][vc_column_text]

Մարտի 20-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 դեպք, որոնցից 1-ն` առողջացած:

Հանրագումարով` հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ:

[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Մարտի 19-ի դրությամբ” tab_id=”200022″][vc_column_text]

Մարտի 19-ի, ժամը 14:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 7 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 122 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք:

 

***

Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:

[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Մարտի 18-ի դրությամբ” tab_id=”200022″][vc_column_text]

Հայաստանի Հանրապետությունում կորոավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ: Մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:

[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Մարտի 17-ի դրությամբ” tab_id=”200022″][vc_column_text]

***

ԹԱՐՄԱՑՈՒՄ 21։30, 17.03.202

Վերջին տվյալներով ունենք Կորոնավիրուսային հիվանդության հաստատված ևս 6 դեպք։

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 78 է։

 

***

ԹԱՐՄԱՑՈՒՄ 18:00

Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։

 

***

Մարտի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջիններս ի սկզբանե եղել են մեկուսացված:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

  • Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)
  • Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո
  • Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի:
  • Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

 

***

Մարտի 17-ի, ժամը 00:00-ի դրությամբ ունենք հաստատված 52 դեպք, որից 12-ը (միջանկյալ հետազոտություն) հաստատվել է կարանտինում գտնվող անձնաց շրջանում և չեն ունեցել ախտանշաններ։

Նշենք, որ Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված առաջին պացիենտը առողջացել է։

 

[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Մարտի 16-ի դրությամբ” tab_id=”200022″][vc_column_text]

Մարտի 16-ի, ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։ Նրանցից ոմանք արդեն իսկ մեկուսացած անձինք են, իսկ մնացածի շփման շրջանակը պարզվում է։ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 հիվանդ:

Ըստ Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի` մարտի 16-ի, ժամը 18:00 դրությամբ աշխարհում գրանցվել է 173551 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 153 երկրում գրանցվել է 92474 դեպք:

[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Մարտի 15-ի դրությամբ” tab_id=”112565651416″][vc_column_text]

***
ԹԱՐՄԱՑՈՒՄ 22:00, 15.03.2020թ.
Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 28 դեպք:
Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է:
***
ԹԱՐՄԱՑՈՒՄ 19:30, 15.03.2020թ.
Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:
***
ԹԱՐՄԱՑՈՒՄ 14:00, 15.03.2020թ.
Ավարտվեց Կորոնավիրուսային հիվանդության 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:
Մինչ այս պահն իրականացվել է 544 լաբորատոր հետազոտություն՝ 23 դրական պատասխանով։
1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:
21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում:

 

[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Մարտի 14-ի դրությամբ” tab_id=”11″][vc_column_text]

***
ԹԱՐՄԱՑՈՒՄ 21:45, 14.03.2020թ.
Եվս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը՝ դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ:
Այս պահին ունենք հաստատված 20 դեպք։


***

ԹԱՐՄԱՑՈՒՄ 17:00, 14.03.2020թ.
Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ:
Ունենք նաև լավ լուր. մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա տեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել, այսինքն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

***
Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե’ բնակչությունից և թե’ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»:
Այս կապակցությամբ հայտնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ` սահմանված կարգով:
Լրատվամիջոցներին խնդրում ենք` «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքները:
Իսկ բնակչությանը հորդորում ենք` պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին:

***
Քիչ առաջ ավարտվել է ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:
Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ:

[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Մարտի 13-ի դրությամբ” tab_id=”10″][vc_column_text]

***
Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են: Նրանցից երկուսը հոսպիտալացվում են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական, իսկ մեկը կշարունակի մնալ կարանտինում:
Բացի այդ, այսօր ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի կոնտակտները, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից:
Ընդհանուր առմաբ այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք:
Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ:

***

Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին:

Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:

Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը:

Նշենք, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 8 դեպք:

***

Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:

Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում:

***

Մարտի 13-ի, ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:

Վերջին 4 դեպքը փոխկապակցված է հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ, որոնք օրեր առաջ մեկուսացվել էին:

Հավելենք, որ մարտի 1-ին կարանտինային գոտի տեղափոխված քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ։

Առողջապահության նախարարությունը կոչ է անում`

-Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),

-Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,

-Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի:[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Մարտի 12-ի դրությամբ” tab_id=”9″][vc_column_text]***

Հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Մարտի 12-ի ժամը 21:00 դրությամբ

Հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:

Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում:

Մամուլում տարածվում է, թե Նոր կորոնավիրուսով 15-ամյա երեխա է վարակվել:

Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսով վարակված երեխայի դեպք Հայաստանում չկա:

Այս պահի դրությամբ Հայաստանում կա Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 6 դեպք:

 

***

Հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:

Հայտնաբերվել և մեկուսացվել է նրանց հետ սերտ շփման ամբողջ շրջանակը՝ 57 անձ։ Նշենք, որ մինչ այդ մեկուսացված էին ևս 31 հոգի։ Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ մեկուսացված է 88 անձ։

Մինչ այս պահն իրականացվել է 262 հետազոտություն՝ 4 դրական արդյունքով:

Կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, թե իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները:

Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:

Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Մարտի 11-ի դրությամբ” tab_id=”8″][vc_column_text]Հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:

Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:

Հավելենք, որ բոլորն ի սկզբանե գտնվել են Առողջապահության նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտարարել է համավարակ՝ պայմանավորված Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19)։[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային վիճակը մարտի 9-ի ժամը 18:00-ի դրությամբ” tab_id=”7″][vc_column_text]Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` մարտի 9-ի ժամը 18:00-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 80904 հաստատված դեպք,   առողջացածների թիվը՝ 58807 (72.7%): Գրանցվել է 3123 մահ (3.9%): Աշխարհում գրանցվել է 111478 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 107 երկրում գրանցվել է 30574 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 29-ից ռիսկը շատ բարձր է գնահատել ոչ միայն Չինաստանում, այլև տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում:

Նշենք, որ Հայաստանի միջգերատեսչական աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով իրականացնում է վարակի դեմ պայքարի քննարկումներ, և խնդիրների առկայության դեպքում ներկայացնում ոլորտային առաջարկություններ՝ հաջորդիվ ապահովելով է դրանց իրականացումը:

  • Մինչ օրս իրականացվել է 211 հետազոտություն՝ 1 դրական արդյունքով:
  • Շարունակվում է պետական սահմանի անցման կետերում ուժեղացված հսկողությունը: Ներկայումս 14-օրյա բժշկական հսկողությունն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից, Իտալիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից ժամանած ուղևորների նկատմամբ՝ անկախ քաղաքացիությունից (երկրների ցանկում ավելացվելու են Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան):
  • Ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվել են ոստիկանության ուղեկցությամբ և առողջապահության նախարարության մասնագետների պարբերաբար հսկողությամբ: 857 վարորդի (որից 228-ն՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) նկատմամբ սահմանվել է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադարձը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվել է ըստ բնակության վայրի:
  • Երևան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային փորձագետները, ովքեր իրականացնելու են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ հոսպիտալային պատրաստվածության և լաբորատոր հետազոտությունների գնահատում:
  • Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ձևավորվել է «Օպերատիվ զանգերի կենտրոն», հեռախոսահամարը` 060 83 83 00, որն աշխատում է շուրջօրյա:

[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային վիճակը 2020 թվականի մարտի 2-ի 16:00 դրությամբ” tab_id=”6″][vc_column_text]Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` 2020 թվականի մարտի 2-ի 16:00 դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 80175 հաստատված դեպք,   առողջացածների թիվը՝ 44607 (55.6%): Գրանցվել է 2915 մահվան դեպք (3.6%): Աշխարհում գրանցվել է 88950 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 62 երկրում գրանցվել է 8776 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` աշխարհում մարտի 2-ի դրությամբ արձանագրվել է 87137 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 79968, 2873-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 58 երկրում արձանագրվել է 7169 դեպք, որից 104-ը՝ մահվան ելքով:

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են: Արդեն իսկ իրականացվել է 120 հետազոտություն՝ մեկ դրական արդյունքով:

ԱՀԿ նոր մոտեցումների համաձայն` լրամշակվել են Նոր կորոնավիրուսային վարակի բուժման ալգորիթմը և դեպքերի ստանդարտ բնորոշման սահմանումները, որոնք սահմանված կարգով կհաստատվեն և կտեղայնացվեն: Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում է բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ:[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային վիճակը փետրվարի 27-ի ժամը 14:00 դրությամբ” tab_id=”5″][vc_column_text]Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 27-ի ժամը 14:00 դրությամբ Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78631, հաստատված դեպքերից  առողջացածների թիվը՝ 32,654: Գրանցվել է 2747 մահ: Ըստ նույն աղբյուրի` փետրվարի 27-ի, ժամը 09:00-ի դրությամբ աշխարհում արձանագրվել է 82206 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 46 երկրում գրանցվել է 3575  դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրոսային վարակի (COVID-19) 81109 հաստատված դեպք: Չինաստանում արձանագրվել է 78191 դեպք, որից  2718-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 2918 դեպք է արձանագրվել 37 երկրում, որից 43-ը մահվան ելքով:

Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները՝  սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ շարունակվում են: Իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով:

Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում են բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ:

Մշտական կապ է հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տարածաշրջանի գործընկերների հետ՝ վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով:[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային վիճակը փետրվարի 26-ի, ժամը 18:00 դրությամբ” tab_id=”4″][vc_column_text]Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 26-ի ժամը 18:00 դրությամբ, նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78195: Հաստատված դեպքերից  առողջացածների թիվը կազմել է 30073: Գրանցվել է 2718 մահ: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաև, որ աշխարհում գրանցվել է 81226 հաստատված դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 25-ի տվյալներով` ամբողջ աշխարհում արձանագրվել է 80239 դեպք, որից Չինաստանում` 77780, 2666-ը` մահվան ելքով: Չինաստանից դուրս 33 երկրում գրանցվել է 2459 դեպք, 34-ը մահվան ելքով:

Առողջապահության նախարարության կողմից շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները: Բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագաներով: Երկիր է ներկրվել նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) ախտորոշման համար թեստերի նոր խմբաքանակ: Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) բուժման ուղղությամբ այսօր որևէ կոնկրետ դեղ չի առաջարկվում, նախարարության մասնագետները ուսումնասիրվել են թե Չինաստանի,  թե այլ երկրների կողմից առաջարկվող փորձը, ինչի արդյունքում մշակվում է նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19)  պացիենտների վարման ընթացակարգ:

Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել էր Թեհրան:

Թեհրան-Երևան ինքնաթիռը 52 ուղևորով, մասնագետի ուղեկցությամբ վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Բոլորը ուղևորները թե՛ օդանավ նստելիս, թե՛ ընթացքում և՛ թե վայրէջքից հետո ջերմաչափվել են: Վերջիններիս մոտ որևէ գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել: Նրանք գտնվելու են տնային հսկողության տակ:[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային վիճակը փետրվարի 25-ի ժամը 13:00-ի դրությամբ” tab_id=”3″][vc_column_text]Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ արձանագրվել է 79331 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77262, 2595-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 29 երկրում արձանագրվել է 2069 դեպք, որից 23-ը մահվան ելքով:

Վերը նշված տվյալները փաստում են, որ Չինաստանում իրավիճակի կայունացումը շարունակվում է:

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ արձագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են և փետրվարի 25-ի ժամը 13:00-ի դրությամբ մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա:

[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային վիճակը փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ” tab_id=”2″][vc_column_text]Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 76392, կասկածելի դեպքերի թիվը՝ 5365, հաստատված դեպքերից  առողջացածների թիվը՝ 20674 (13%), գրանցվել է 2348 մահ (3.1%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11477 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 21-ի դրությամբ արձանագրվել է 76769  լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 75569, 2239-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1200  դեպք, որից 8-ը մահվան ելքով:

Աշխարհում արձանագրված դեպքերը 22.02.2020թ. դրությամբ

Տարածաշրջան N Հիվանդության արձանագրման ամսաթիվ Երկիր Հիվանդության հաստատված դեպքեր Մահվան ելքով հիվանդներ
Արևմտյան խաղաղ-օվկիանոսային տարածաշրջան 1 01.12.19 (հիվանդության սկսման ամսաթիվ) Չինաստան 76392 2348
2 14.01.20 Ճապոնիա 110 1
«Diamond Princess» նավ 634 2
3 19.01.20 Կորեա 346 2
4 23.01.20 Վիետնամ 16 0
5 24.01.20 Սինգապուր 86 0
6 25.01.20 Ավստրալիա 21 0
7 25.01.20 Մալայզիա 22 0
8 27.01.20 Կամբոջա 1 0
9 30.01.20 Ֆիլիպիններ 3 1
Հարավարևելյան Ասիայի տարածաշրջան 10 12.01.20 Թաիլանդ 35 0
11 24.01.20 Նեպալ 1 0
12 27.01.20 Շրի Լանկա 1 0
13 30.01.20 Հնդկաստան 3 0
Եվրոպայի տարածաշրջան 14 25.01.20 Ֆրանսիա 12 1
15 28.01.20 Գերմանիա 16 0
16 29.01.20 Ֆինլանդիա 1 0
17 30.01.20 Իտալիա 21 1
18 31.01.20 Մեծ Բրիտանիա 9 0
19 31.01.20 Իսպանիա 2 0
20 31.01.20 Ռուսաստան 2 0
21 31.01.20 Շվեդիա 1 0
22 04.02.20 Բելգիա 1 0
Ամերիկայի տարածաշրջան 23 21.01.20 ԱՄՆ 35 0
24 26.01.20 Կանադա 9 0
Արևելյան Միջերկրածովյան

տարածաշրջան

25 30.01.20 ԱՄԷ 11 0
26 14.02.2020 Եգիպտոս 1 0
27 19.02.2020 Իրան 28 5
Ընդամենը 77810 2360

 

Վերը նշված տվյալները փաստում են այն մասին, որ Չինաստանում արդեն իսկ դիտվում է նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի կայունացում։

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 22-ի ժամը 16:00 դրությամբ արձագրվել է 28 դեպք, որից 5-ը՝ մահվան ելքով:

Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում Իրանի քաղաքացիներ են հոսպիտալացվել՝ կորոնավիրուսի կասկածանքով։ Առողջապահության նախարարությունը կապ է հաստատել վրացի գործընկերների հետ և վերջիններիս կողմից այն հերքվել է։

[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային վիճակը փետրվարի 21-ի ժամը 16:00 դրությամբ” tab_id=”1″][vc_column_text]Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի, ժամը 16:00 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 75567, կասկածելի դեպքերի թիվը` 5206, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 18654 (24,2%), գրանցվել է 2239 մահ (3%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11633 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է 75748  լաբորատոր հաստատված դեպք: ՉԺՀ-ից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1073 դեպք:

Ըստ մասնագետների` 80.9% դեպքերում հիվանդությունն ընթանում է թեթև ձևով: Բարձր ռիսկային խմբում են գտնվում ծերերը և այլ զուգակցող հիվանդություններով անձինք: Հիվանդությունը ծանր ձևով ընթանում է սրտանոթային, շաքարային դիաբետով, շնչառական խանգարումներով հիվանդների մոտ:

Այսօրվա դրությամբ վարակի (COVID-19)  մահացությունը հասել է 2.3%: Ընդ որում տղամարդկանց շրջանում մահացության ցուցանիշն ավելի բարձր է (տղամարդ՝ 2.8, կին՝ 1.7):

Հիվանդի տարիքից կախված բարձրանում է մահացության ցուցանիշը: Մինչև 39 տարեկան տարիքային խմբում այն կազմում է 0,2%, 40 տարեկաների մոտ՝ 0,4%, 50տ.՝ 1,3%, 60տ.՝ 3,6%, 70տ. 8%,  80տ. և բարձր՝ 14,8%: Մինչև 9 տարեկան երեխաների մոտ դեռևս մահվան ելքով դեպք չի գրանցվել` չնայած հիվանդանոցներում բուժում են ստանում մանկահասակ տարիքի երեխաներ:

Հարկ է նշել, որ ռիսկի խմբի մեջ են մտել նաև բուժաշխատողները՝ 3019 հիվանդ, որից 5–ը մահվան ելքով:

 

Աշխարհում արձանագրված դեպքերը՝ 21.02.2020. դրությամբ

 

N Հիվանդության արձանագրման ամսաթիվ Երկիր Հիվանդության հաստատված դեպքերի քանակը (+ նախորդ օրվա) Մահվան ելքով հիվանդների քանակը
Արևմտյան խաղաղօվկիանոսային տարածաշրջան 1 01.12.19 (հիվանդության սկսման ամսաթիվ) Չինաստան 75567 (892) 2239 (118)
2 14.01.20 Ճապոնիա 97 (12) 1
«Diamond Princess» նավ 634 (13) 2
3 19.01.20 Կորեա 156 (74) 0
4 23.01.20 Վիետնամ 16 0
5 24.01.20 Սինգապուր 85 (1) 1 (1)
6 25.01.20 Ավստրալիա 17 (2) 0
7 25.01.20 Մալայզիա 22 0
8 27.01.20 Կամբոջա 1 0
9 30.01.20 Ֆիլիպիններ 3 1
Հարավարևելյան Ասիայի տարածաշրջան 10 12.01.20 Թաիլանդ 35 0
11 24.01.20 Նեպալ 1 0
12 27.01.20 Շրի Լանկա 1 0
13 30.01.20 Հնդկաստան 3 0
Եվրոպայի տարածաշրջան 14 25.01.20 Ֆրանսիա 12 1
15 28.01.20 Գերմանիա 16 0
16 29.01.20 Ֆինլանդիա 1 0
17 30.01.20 Իտալիա 4 0
18 31.01.20  Մեծ Բրիտանիա 9 0
19 31.01.20 Իսպանիա 2 0
20 31.01.20 Ռուսաստան 2 0
21 31.01.20 Շվեդիա 1 0
22 04.02.20 Բելգիա 1 0
Ամերիկայի տարածաշրջան 23 21.01.20 ԱՄՆ 16 (1) 0
24 26.01.20 Կանադա 9 (1) 0
Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջան 25 30.01.20 ԱՄԷ 9 0
26 14.02.2020 Եգիպտոս 1 0
27 19.02.2020 Իրան 2 2
Ընդամենը 76723 (1000) 2247 (119)

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատանքները ԻԻՀ-ում թե´ հայկական դեսպանատան, և թե´ առողջապահության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ փետրվարի 21-ի ժամը 16:00 դրությամբ արձագրվել է 18 դեպք, որից 4-ը՝ մահվան ելքով:

[/vc_column_text][/vc_accordion_tab][/vc_accordion][/vc_column][vc_column top_margin=”page-margin-top-section” width=”1/3″][vc_button title=”Հաստատված դեպքերն ըստ օրերի” size=”large” style=”custom” text_color=”#ffffff” hover_text_color=”#ffffff” custom_button_color=”#008dc9″ custom_button_hover_color=”#008dc9″ top_margin=”page-margin-top” el_class=”co_button” href=”https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/”][vc_button title=”Բնակչության իրազեկում” size=”large” style=”custom” text_color=”#ffffff” hover_text_color=”#ffffff” custom_button_color=”#008dc9″ custom_button_hover_color=”#008dc9″ top_margin=”page-margin-top” el_class=”co_button” href=”https://ncdc.am/?page_id=5450″][vc_button title=”Հաճախ հնչող հարցեր” size=”large” style=”custom” text_color=”#ffffff” hover_text_color=”#ffffff” custom_button_color=”#008dc9″ custom_button_hover_color=”#008dc9″ top_margin=”page-margin-top” el_class=”co_button” href=”https://ncdc.am/?page_id=5557″][vc_button title=”Մամուլի հրապարակումներ” size=”large” style=”custom” text_color=”#ffffff” hover_text_color=”#ffffff” custom_button_color=”#008dc9″ custom_button_hover_color=”#008dc9″ top_margin=”page-margin-top” el_class=”co_button” href=”https://ncdc.am/?page_id=5567″][vc_button title=”Տեխնիկական փաստաթղթեր” size=”large” style=”custom” text_color=”#ffffff” hover_text_color=”#ffffff” custom_button_color=”#008dc9″ custom_button_hover_color=”#008dc9″ top_margin=”page-margin-top” el_class=”co_button” href=”https://ncdc.am/?page_id=5597″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_raw_html]JTNDc3R5bGUlM0UlMEElMEEuY29fYnV0dG9uJTdCJTBBd2lkdGglM0ExMDAlMjUlM0IlMEFmb250LXNpemUlM0ElMjAyMHB4JTNCJTBBJTdEJTBBLm1vcmUubGFyZ2UlN0IlMEFmb250LXNpemUlM0ElMjAyMHB4JTNCJTBBJTdEJTBBJTBBYS5tYy1idXR0b24ubW9yZS5sYXJnZS5jb19idXR0b24ucGFnZS1tYXJnaW4tdG9wJTNBaG92ZXIlMjAlN0IlMEElMjAlMjAlMjAlMjB0ZXh0LWRlY29yYXRpb24lM0ElMjB1bmRlcmxpbmUlM0IlMEElN0QlMEElMEElNDBtZWRpYSUyMG9ubHklMjBzY3JlZW4lMjBhbmQlMjAlMjhtYXgtd2lkdGglM0ElMjA2MDBweCUyOSUyMCU3QiUwQSUyMCUyMC5tb3JlLmxhcmdlJTdCJTBBZm9udC1zaXplJTNBJTIwMTVweCUzQiUwQSU3RCUwQSU3RCUwQWJ1dHRvbi55dHAtYnV0dG9uLnl0cC1jb3B5bGluay1idXR0b24ueXRwLXNob3ctY29weWxpbmstdGl0bGUueXRwLWNvcHlsaW5rLWJ1dHRvbi12aXNpYmxlJTIwJTdCJTBBJTIwJTIwJTIwJTIwZGlzcGxheSUzQSUyMG5vbmUlM0IlMEElN0QlMEElMEElMEElMEElMEFidXR0b24ueXRwLWJ1dHRvbi55dHAtb3ZlcmZsb3ctYnV0dG9uLnl0cC1vdmVyZmxvdy1idXR0b24tdmlzaWJsZSUyMCU3QiUwQSUyMCUyMCUyMCUyMGRpc3BsYXklM0ElMjBub25lJTNCJTBBJTdEJTBBJTBBLnl0cC1jaHJvbWUtdG9wLWJ1dHRvbnMlMjAlN0IlMEElMjAlMjAlMjAlMjBkaXNwbGF5JTNBJTIwbm9uZSUzQiUwQSU3RCUwQSUwQWJ1dHRvbi55dHAtYnV0dG9uLnl0cC1jb3B5bGluay1idXR0b24ueXRwLXNob3ctY29weWxpbmstdGl0bGUueXRwLWNvcHlsaW5rLWJ1dHRvbi12aXNpYmxlJTIwJTdCJTBBJTIwJTIwJTIwJTIwZGlzcGxheSUzQSUyMG5vbmUlM0IlMEElN0QlMEElM0MlMkZzdHlsZSUzRQ==[/vc_raw_html][/vc_column][/vc_row]

Ամենաընթերցված

2025թին ՀՎԿ ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատորիան հաջողությամբ անցել է վերասերտիֆիկացման գործընթացը

2025թ-ի դեկտեմբերի 11-12ը կայացել է Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջազգային գիտատեխնիկական 6-րդ համաժողը Սանկտ Պետերբուրգում

Ինչպես խուսափել սնկից թունավորումներից

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել