• Մանկական վնասվածքների կանխարգելմանը նվիրված քննարկում

    Մանկական վնասվածքների կանխարգելմանը նվիրված քննարկում

    Մանկական վնասվածքների կանխարգելման ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 26-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Կոտայքի մարզում տեղի է ունեցել խորհրդակցություն հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են մանկական վնասվածքների հիմնական պատճառներն ու դպրոցական վնասվածքների առանձնահատկությունները: Քննարկվել է վնասվածքների կանխարգելման կարևորությունը և «Ֆիզիկական դաստիարակության դասերի և սպորտով զբաղվելու սկզբունքներ. Վնասվածքների կանխարգելում» մեթոդաբանությունը, որը

    Կարդալ ավելին
  • Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ սպառողների շահերի պաշտպանությանը

    Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ սպառողների շահերի պաշտպանությանը

    Ս.թ. նոյեմբերի 25-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված սպառողների իրավունքերի և պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակմանն ու դիմում-բողոքներին միասնական սպառողակենտրոն մոտեցումներ դրսևորելուն։ Համագործակցությունը կոչված է նպաստելու սպառողների շահերի պաշտպանության նպատակով ստեղծված նոր առցանց հարթակի՝ www.dimum.online արդյունավետ

    Կարդալ ավելին
  • «Պատվաստումները կյանքեր են փրկում» աշխատաժողով Երևանում

    «Պատվաստումները կյանքեր են փրկում» աշխատաժողով Երևանում

    Մեկնարկել է «Պատվաստումները կյանքեր են փրկում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը բացման խոսքում նշել է, որ իմունականխարգելումն առողջապահության տնտեսապես արդյունավետ ռազմավարություններից է: Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումը մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ՝ մինչև դրանց վերացումը, որի արդյունքում աշխարհում կտրուկ նվազել են ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ

    Կարդալ ավելին
  • «Հատուկ վտանգավոր վարակները Կովկասում» թեմայով քննարկում

    «Հատուկ վտանգավոր վարակները Կովկասում» թեմայով քննարկում

    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության ՌՈՍՊՈՏՐԵԲՆԱԴԶՈՐ դաշնային ծառայության Ստավրապոլի «Հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի» տնօրենի հրավերով ս.թ. հոկտեմբերի 21-22-ը մասնակցել է «Հատուկ վտանգավոր վարակները Կովկասում» թեմայով քննարկումներին։ Հայ-ռուսական համագործակցության շրջանակներում և դրա ընդլայնման նպատակով՝ քննարկվել են հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների դիմակայման մի շարք հարցեր: Քննարկվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների նոր մեթոդների ներդրման

    Կարդալ ավելին
  • Արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք

    Արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք

    Հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի

    Կարդալ ավելին
  • Համակարգը պատրաստ է դիմակայելու գրիպի սեզոնին

    Համակարգը պատրաստ է դիմակայելու գրիպի սեզոնին

    Մեկնարկել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված «Գրիպի և շնչառական այլ վարակների վերաբերյալ» իրազեկման դասընթացը։ Ողջունելով ներկաներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է. «չնայած ամեն տարի գրիպը լարվածության մեջ է պահում տարվա կեսից ավելին սեզոնի ժամանակ, ամեն դեպքում մեր համակարգը, լինելով թրծված և պատրաստված, տարեցտարի էլ ավելի լավ ձևով է դիմակայում դրան»։ Միաժամանակ նախարարը կարևորել

    Կարդալ ավելին
  • Քննարկվել են խմելու ջրի որակին վերաբերող հարցեր

    Քննարկվել են խմելու ջրի որակին վերաբերող հարցեր

    Ս.թ. հոկտեմբերի 14-ից 18-ը ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում ձևավորված Եվրոպական Միության միջազգային փորձագետներն աշխատանքային այցով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  ճանապարհային քարտեզի և գործողությունների ծրագրով նախատեսված է խմելու ջրի ստանդարտների հաստատում և մոնիթորինգի համակարգի ստեղծում՝ Եվրոպական Միության խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3–ի «Մարդու կողմից սպառման համար նախատեսված ջրի որակի մասին» 98/83/ԵՀ

    Կարդալ ավելին
  • Բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ

    Բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ

    Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին դպրոցից 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:

    Կարդալ ավելին
  • Միջպետական խորհրդակցություն՝ նվիրված  արտակարգ իրավիճակներին արձագանքմանը

    Միջպետական խորհրդակցություն՝ նվիրված արտակարգ իրավիճակներին արձագանքմանը

    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների պրոֆիլային հիմնարկների ներկայացուցիչների հետ ս.թ. հոկտեմբերի 7-ից 11-ը Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում մասնակցել են սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակներին արձագանքմանը նվիրված  միջպետական խորհրդակցությանն ու ՌԴ «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագիտացված հակահամաճարակային խմբերի համատեղ վարժանքներին։ Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի գիտության գծով տնօրենի տեղակալ՝ Գայանե Մելիք-Անդրեասյանը ներկայացրել է «Հայաստանի

    Կարդալ ավելին
  • Երեխաների թունավորման դեպքի վերաբերյալ. թարմացված

    Երեխաների թունավորման դեպքի վերաբերյալ. թարմացված

    Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 13 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև: Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը տեղում:

    Կարդալ ավելին