Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Հուլիսի 18-ից հուլիսի 24-ի դրությամբ, ✓ 965 նոր դեպք ✓ 6158 թեստավորում ✓ 547 առողջացած ✓ 7 մահվան դեպք Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 425365 դեպք, որոնցից 413901 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1144 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8633 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3154685 թեստավորում: Նյութի աղբյուր՝  https://moh.am

Կապիկի ծաղիկ հիվանդության իրավիճակի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի անդամների տեսակետները, ինչպես նաև Միջազգային առողջապահական կանոններից բխող այլ գործոններ, հայտարարել է, որ տարբեր երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է։ Նշենք, որ հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել […]

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Հուլիսի 11-ից 17-ի դրությամբ, ✓ 629 նոր դեպք ✓ 5681 թեստավորում ✓ 311 առողջացած ✓ 0 մահվան դեպք Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 424400 դեպք, որոնցից 413354 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 736 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3148390 թեստավորում:   Նյութի աղբյուր՝  https://moh.am

Առողջապահության նախարարությունը հորդորում է

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: Վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ […]

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Հուլիսի 4-ից հուլիսի 10-ի դրությամբ, ✓ 354 նոր դեպք ✓ 5256 թեստավորում ✓ 226 առողջացած ✓ 0 մահվան դեպք Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423771 դեպք, որոնցից 413043 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 418 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3142709 թեստավորում:   Նյութի աղբյուր՝  https://moh.am

Եվրամիության և ԱՀԿ աջակցությամբ հզորացվել է պատվաստանյութերի սառը շղթայի համակարգը

Եվրոպական միությունն (ԵՄ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 համավարակի արձագանքմանն ուղղված շարունակական աջակցության շրջանակում այսօր սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ): Սառցարան-մեքենան հերթական ներդրումն է՝ պատվաստանյութերի պատշաճ պահեստավորումն ու տեղափոխումը Հայաստանի ամբողջ տարածքում ապահովելու համար: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՎԿԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության […]