Տարվա տաք եղանակին ակտիվանում են աղիքային վարակիչ հիվանդությունները

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար: Սննդամթերքը բարենպաստ պայմաններում դառնում է սննդային միջավայր մանրէների աճման և բազմացման համար: Ամռանը լավ չլվացած մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը և ոչ ճիշտ […]
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

Հայաստանում՝ ի թիվս Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ այլ երկրներում, մայիսի 31-ին նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ն օրը նշում է 1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000 թ.-ից: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն ստեղծում են առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ: Ծխախոտի գործածումն […]
ՈՒղեցույց պատվաստում կատարողի համար
ուղեցույց պատվաստում կատարողի համար
Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ. ազգային ուղեցույց
Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ. ազգային ուղեցույց
Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ և պատվաստանյութոժեր. գրպանի ուղեցույց բուժաշխատողների համար
Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ և պատվաստանյութոժեր. գրպանի ուղեցույց բուժաշխատողների համար
Բուկլետ ծնողների համար
բուկլետ ծնողների համար
Բուկլետ աղջիկների համար
բուկլետ աղջիկների համար
ԱՀԿ դիրքորոշում
Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ Հայերեն English Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովի զեկույցից քաղվածք Հայերեն English
Ի՞նչ պատվաստումներ է անհրաժեշտ ստանալ նախքան ճամփորդելը

Երբ մարդ որոշում է ճամփորդել, բացահայտել նոր երկրներ ու մշակույթներ, ոչ քիչ դեպքերում նաև ենթարկվում է որևէ վարակիչ հիվանդություն ձեռք բերելու վտանգին: Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում պարտադիր է կամ ուղղակի խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ: Պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է` դեղին տենդի դեմ: Վերջինս փոխանցվում է Աեդես […]
Թունավորման դեպքեր բույսերից

Հայաստանում շարունակվում են գրանցվել բույսերից թունավորման դեպքեր։ Գրանցված դեպքերը հիմնականում երեխաների շրջանում են, ընդ որում ինչպես սենյակային դեկորատիվ բույսերից, այնպես էլ մոլախոտերից: Առավել հաճախ երեխաները թունավորվում են գժախոտից, որն ունի հրապուրիչ ծաղիկներ, քաղցր համ: Գժախոտից թունավորման ժամանակ գրգռվում է կենտրոնական նյարդային համակարգը և ճնշվում ծայրամասային նյարդերը: Թունավորման ախտանշաններն են՝ հաճախասրտություն, լորձաթաղանթների չորություն, չոր հազ, հնարավոր […]
Հաճախ հնչող հարցեր. Պոլիոմիելիտի դեմ իրականացվող լրացուցիչ պատվաստումների վերաբերյալ

Հարց 1. Ինչո՞ւ որոշվեց կատարել պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստում: Ներկայում հանրապետությունում դիտվում է պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազում: 2017 թվականի համեմատությամբ 2018թ. դիտվել է պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազում երեխաների բոլոր տարիքային խմբերում, օրինակ 2 տարեկանների շրջանում՝ 2017թ. 95%, 2018թ. 93% և այդ միտումը շարունակվել է նաև 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 92%: […]
Կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ 18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների շրջանում

Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի մայիսի 20-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում 18 ամսականից մինչև 5 տարեկան (4 տարեկան 11 ամսական 29 օրական) երեխաների շրջանում կազմակերպվելու և իրականացվելու են պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ՝ չպատվաստված և թերի պատվաստված, ինչպես նաև այն երեխաների շրջանում, ովքեր կենդանի բերանային պոլիոմիելիտի դեմ պատվաստումներից անկենդան պատվաստումների փուլային անցման արդյունքում այլևս հնարավորություն չեն ունենա […]