«Հատուկ վտանգավոր վարակները Կովկասում» թեմայով քննարկում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության ՌՈՍՊՈՏՐԵԲՆԱԴԶՈՐ դաշնային ծառայության Ստավրապոլի «Հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի» տնօրենի հրավերով ս.թ. հոկտեմբերի 21-22-ը մասնակցել է «Հատուկ վտանգավոր վարակները Կովկասում» թեմայով քննարկումներին։ Հայ-ռուսական համագործակցության շրջանակներում և դրա ընդլայնման նպատակով՝ քննարկվել են հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների դիմակայման մի շարք հարցեր: Քննարկվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների նոր մեթոդների ներդրման […]

Արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք

Հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի […]

Համակարգը պատրաստ է դիմակայելու գրիպի սեզոնին

Մեկնարկել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված «Գրիպի և շնչառական այլ վարակների վերաբերյալ» իրազեկման դասընթացը։ Ողջունելով ներկաներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է. «չնայած ամեն տարի գրիպը լարվածության մեջ է պահում տարվա կեսից ավելին սեզոնի ժամանակ, ամեն դեպքում մեր համակարգը, լինելով թրծված և պատրաստված, տարեցտարի էլ ավելի լավ ձևով է դիմակայում դրան»։ Միաժամանակ նախարարը կարևորել […]

Քննարկվել են խմելու ջրի որակին վերաբերող հարցեր

Ս.թ. հոկտեմբերի 14-ից 18-ը ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում ձևավորված Եվրոպական Միության միջազգային փորձագետներն աշխատանքային այցով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  ճանապարհային քարտեզի և գործողությունների ծրագրով նախատեսված է խմելու ջրի ստանդարտների հաստատում և մոնիթորինգի համակարգի ստեղծում՝ Եվրոպական Միության խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3–ի «Մարդու կողմից սպառման համար նախատեսված ջրի որակի մասին» 98/83/ԵՀ […]

Բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ

Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին դպրոցից 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:

Միջպետական խորհրդակցություն՝ նվիրված արտակարգ իրավիճակներին արձագանքմանը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների պրոֆիլային հիմնարկների ներկայացուցիչների հետ ս.թ. հոկտեմբերի 7-ից 11-ը Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում մասնակցել են սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակներին արձագանքմանը նվիրված  միջպետական խորհրդակցությանն ու ՌԴ «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագիտացված հակահամաճարակային խմբերի համատեղ վարժանքներին։ Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի գիտության գծով տնօրենի տեղակալ՝ Գայանե Մելիք-Անդրեասյանը ներկայացրել է «Հայաստանի […]

Երեխաների թունավորման դեպքի վերաբերյալ. թարմացված

Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 13 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև: Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը տեղում:

Նախնական տվյալներով 14 երեխա հոսպիտալացվել է

Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացել, որ Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են վերցվել դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից։ Միաժամանակ, […]

Մաքուր ձեռքերի համաշխարհային օր

Մասնագետները հիշեցնում են, որ ձեռքերն օճառով լվանալը վտանգավոր հիվանդությունների կանխարգելման ամենամատչելի տարբերակն է, իսկ լիարժեք պաշտպանության համար հարկավոր է հետևել մասնագետների խորհուրդներին:

Մաքուր ձեռքերի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 15-ին նշվում է Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը: Որոշումն ընդունվել է 2008 թվականին` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ: Սա առիթ է մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնելու, թե առողջության համար որքան կարևոր է  ձեռքերի կանոնավոր լվացումը։ Հիշեցնենք, որ չլվացված ձեռքերով մարդու օրգանիզմ կարող են անցնել այնպիսի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են խոլերան, […]

Արձանագրվել է կարմրուկի դեպք

Հայաստանում սույն թվականի հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը հոկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «կարմրուկ»: Այժմ իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու և […]

Մեկնարկել է գրիպի դեմ պայքարի տարեկան աշխատաժողովը

«Գրիպի դեմ պայքարի» արդեն ավանդույթ դարձած տարեկան աշխատաժողովը դռներն էր բացել ոլորտի պատասխանատուների` ինչպես մարզերի, այնպես էլ Երևանի բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների, համաճարակաբանների առջև: Միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի փորձագետներ և բազմաթիվ այլ հյուրեր: Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` փոխնախարարը շնորհակալություն է հատնել ԱՀԿ փորձագետներին գրիպի դեմ […]