Մանկական վնասվածքների կանխարգելմանը նվիրված քննարկում

Մանկական վնասվածքների կանխարգելման ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 26-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Կոտայքի մարզում տեղի է ունեցել խորհրդակցություն հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են մանկական վնասվածքների հիմնական պատճառներն ու դպրոցական վնասվածքների առանձնահատկությունները: Քննարկվել է վնասվածքների կանխարգելման կարևորությունը և «Ֆիզիկական դաստիարակության դասերի և սպորտով զբաղվելու սկզբունքներ. Վնասվածքների կանխարգելում» մեթոդաբանությունը, որը […]

Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ սպառողների շահերի պաշտպանությանը

Ս.թ. նոյեմբերի 25-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված սպառողների իրավունքերի և պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակմանն ու դիմում-բողոքներին միասնական սպառողակենտրոն մոտեցումներ դրսևորելուն։ Համագործակցությունը կոչված է նպաստելու սպառողների շահերի պաշտպանության նպատակով ստեղծված նոր առցանց հարթակի՝ www.dimum.online արդյունավետ […]

«Պատվաստումները կյանքեր են փրկում» աշխատաժողով Երևանում

Մեկնարկել է «Պատվաստումները կյանքեր են փրկում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը բացման խոսքում նշել է, որ իմունականխարգելումն առողջապահության տնտեսապես արդյունավետ ռազմավարություններից է: Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումը մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ՝ մինչև դրանց վերացումը, որի արդյունքում աշխարհում կտրուկ նվազել են ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ […]

Շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է 1․7 անգամ

Հայաստանի Հանրապետությունում 2019թ. մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է շմոլ գազով (ածխածնի մոնօքսիդ) թունավորման 183 դեպք, որից 57 դեպքը Երևան քաղաքում, 126-ը՝ մարզերում: Որոշ մարզերում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը։ Հարկ է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է 1․7 անգամ: Հատկապես […]

Շաքարային դիաբետի համաշխարհային օր

Աշխարհում նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր: Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 1991 թվականից նշվող օրը խորհուրդ ունի բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը հիվանդության հիմնախնդիրների վերաբերյալ:

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին, որի հիմնական նպատակը իմունիզացիայի ցուցանիշների բարձրացումն է և մահացության ցուցանիշների նվազեցումը: Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը` մինչև 5 տարեկան երեխաների մոտ կազմելով ավելի քան 1,4 մլն: […]

Մարդու պապիլոմավիրուս․ հաճախ տրվող հարցեր

Շատերին է հետաքրքրում, թե ինչ է իրենից ներկայացնում Մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ) և այն կանխարգելող պատվաստումը։ Հարցերը շատ են, սակայն միշտ չէ, որ պատասխանները սպառիչ են։ Փորձենք պարզաբանել՝ պատասխանելով որոշ հաճախ հնչող հարցերին։ Արդյո՞ք ՄՊՎ-ի բոլոր տեսակներն են քաղցկեղածին։ Գոյություն ունի ՄՊՎ-ի 100-ից ավելի տեսակներ, որոնցից մի մասը քաղցկեղածին չեն և առաջացնում են մաշկի գորտնուկներ, հետանցքի […]

Կանխարգելենք գրիպը

Գրիպի հարուցիչները տարածվում են փռշտոցի, հազի միջոցով: Հազալիս և փռշտալիս՝ ծածկե՛ք քիթն ու բերանը: Օգտագործած անձեռոցիկը գցե՛ք ազբամանի մեջ: Հաճախակի լվացե՛ք ձեռքերը։

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է ներկայիս սեզոնին

Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա 40-րդ շաբաթից սկսվել է գրիպի և սուր շնչառական վարակների 2019-2020թթ. սեզոնը։ Նշված հիվանդություններով պայմանավորված իրավիճակի զարգացման միտումներին հետամուտ լինելու նպատակով՝ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից իրականացվում է մշտադիտարկում։ Համաձայն մշտադիտարկման արդյունքների սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակն օրինաչափ և համահունչ է ներկայիս սեզոնին։ 2019 թվականին հոկտեմբերին արձանագրված սուր շնչառական […]

Ինչպե՞ս կանխարգելել դեղորայքային թունավորումները երեխաների շրջանում

Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ երեխաները, տան դեղարկղիկից գտնելով դեղի տուփը կամ սրվակը, ամբողջությամբ խմում են պարունակությունը, ինչը կարող է ալերգիկ շոկի կամ սուր դեղորայքային թունավորման պատճառ հանդիսանալ: Նույնիսկ դեղորայքի մեկ հաբը կարող է մեծ վնաս հասցնել երեխայի փխրուն օրգանիզմին: Երեխաների և ողջ ընտանիքի առողջությունը պահպանելու, ինչպես նաև դեղորայքից թունավորվելու վտանգից պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է […]