Նոր կորոնավիրուսով (2019-NCOV) պայմանավորված համաճարակային իրավիճակը` թարմացված

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով: Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։ Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է. միջազգային ուղևորություններ […]

Նոր կորոնավիրուսով (2019-ncov) պայմանավորված համաճարակային իրավիճակը

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 900 դեպք՝ 26 մահվան ելքով: 34 դեպքում հիվանդները բուժվել են: Դեպքեր են արձանագրվել նաև Ճապոնիայում, Թայլանդում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում. բոլորը Չինաստանից բերովի: Հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշարհային կազմակերպությունը չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», քանի […]

Աշխատանքային հանդիպում՝ Թայեքս (TAIEX) ծրագրի ձևաչափով

Ս.թ. հունվարի 20-22-ը ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում տեղի է ունեցել միչգերատեսչական աշխատանքային հանդիպում, որին հայկական կողմի հրավերով մասնակցել են Եվրոպական Միության 3 միջազգային փորձագետներ։ Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ Թայեքս (TAIEX) ծրագրի ձևաչափով։ Ծրագրի նպատակն է Հայաստանում լաբորատոր ոլորտի օրենսդրական կանոնակարգման ներդաշնակեցումը […]

«Նոր կորոնավիրուսի» տարածման ռիսկն՝ ըստ ԱՀԿ գնահատման

Վերջին շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Չինաստանի կառավարությունը խոսում են կորոնավիրուսի ընտանիքին պատկանող «նոր, առեղծվածային» հիվանդության մասին: Հետևելով իրադարձությունների ընթացքին և ԱՀԿ-ի կողմից իրավիճակի ռիսկի գնահատմանը (աղբյուր՝ https://www.who.int/csr/don/17-january-2020-novel-coronavirus-japan-ex-china/en/, հունվարի 17-ի դրությամբ), կարելի է եզրակացնել, որ «նոր կորոնավիրուսով» պայմանավորված դեպքերը սկսել են արձանագրվել 2019 թվականի դեկտեմբերից, Չինաստանի Ուուհան քաղաքում, որից հետո` Թայլանդում և Ճապոնիայում: Դեկտեմբերից մինչ […]

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների կայունություն է արձանագրվում

Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին համահունչ՝ Հայաստանում շարունակվում է դեպքերի արձանագրումը։ Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ընթացիկ տարվա հունվարի 16-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով դիմել է 848 պացիենտ, նախորդ տարվա նույն օրվա 1960 պացիենտի փոխարեն՝ նվազելով 2,3 անգամ: Բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների կայունություն է արձանագրվում. այսօրվա դրությամբ հոսպիտալացված է […]

Ուղիղ եթերի հեռարձակումը ծնարանից հղի է մի շարք վտանգներով

Հունվարի 15-ին 5-րդ ալիքի ուղիղ եթերում հեռարձակվել է հատված` Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից, ինչը խիստ մտահոգիչ է՝ ելնելով մի քանի հանգամանքիվ։ Մասնավորապես, համաձայն գործող օրենսդրության, վիրահատարանը համարվում է արտակարգ մաքուր գոտի, որտեղ կողմնակի անձանց մուտքը` այն էլ առանց անհատական պաշտպանիչ միջոցների (իսկ տեսանյութից ակնհայտ է, որ լրագրողը չի կրում դիմակ և գլխարկ, իսկ բուժանձնակազմը՝ դիմակ), […]

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հայաստանում

Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Այդ մասին են վկայում ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշները, որը բնորոշ է ներկայիս սեզոնին: Այսպես` 2020 թվականի հունվարի 14-ին սուր շնչառական վարակներով դիմել է 1194, նախորդ տարվա նույն օրը` 1080 պացիենտ: Չնայած, որ նկատվում է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշների աճ, թոքաբորբերով դիմելիությունը […]

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում

Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Սուր շնչառական վարանկերով հիվանդացության աճ է արձանագրվում նաև Հայաստանի Հանրապետությունում, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված դեպքերը նվազել են, մասնավորապես՝ 2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ 1.2 անգամ նվազել է սուր շնչառական […]

Ուկրաինայում կապույտ հազից երեխա է մահացել

Ուկրաինայի Ռովենսկայա տարածաշրջանի  Օստրոժկի համայնքում ծննդյան տոների նախօրեին կապույտ հազից մեկ ամսական երեխա է մահացել: Մահվան նախնական պատճառը կապույտ հազի ծանր ձևն է: Փոքրիկը բազմազավակ ընտանիքի վեցերորդ երեխան էր: Մայրը հրաժարվել է բոլոր երեխաների պատվաստումներից: Բժիշկներն արձանագրում են, որ մահվան դեպքը տեղի չէր ունենա, եթե մայրը չհրաժարվեր երեխաների պատվաստումներից: Երեխան ծանր վիճակում հոսպիտալացվել է մանկական […]

Կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը շարունակվում է

Ռուսաստանի  Դաշնության առողջապահության  նախարարությունը  հայտնում է, որ համաձայն 2020 թվականի հունվարի 5-ի տվյալների Յակուտսկում արձանագրվել է կարմրուկի 68 դեպք, որոնցից 16-ը՝ այդ թվում 4 երեխա, գտնվում են հիվանդանոցում: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 5-12–ը գրանցվել է կարմրուկի 16 դեպք: Մինչև դեկտեմբերի 24-ը հիվանդների թիվը հասել է 44-ի, որոնցից  13-ը երեխաներ են: Յակուտյայի պոլիկլինիկաներում ձևավորվել է 52 […]