Մեր մասին
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՎԿԱԿ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի կառավարման լիազոր մարմինն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում ՀՎԿԱԿ գործունեության առարկան և նպատակներն են՝
- վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում,
- վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների, թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների անցկացում,
- բնակչության զանգվածային անընկալության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում, Իմունականխարգելման ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում և համակարգում` իր իրավասությունների շրջանակում,
- վարակիչ և մակաբուծային հիվանդությունների օջախներում, որտեղ առկա են վարա¬կիչ ու մակաբուծային հիվանդությունների առաջացման և տարած¬ման համար պայմաններ, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման (դերատիզացիա) կատարում,
- պետական սահմանի անցման կետերում սանիտարակարանտինային կետերի կողմից իրականացվող աշխատանքներին մասնակցություն` կանխարգելիչ, բժշկական միջոցառումներին օժանդակության մասով,
- մարդու օրգանիզմի վրա ակուստիկ գործոնների ազ¬դեցու¬թյան նվազեցմանը նպաստող միջոցառումների կազմակերպում և իրականացում,
- համաճարակների, բռնկումների, թունավորումների և հանրային առողջության անվտանգությանն սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման (ներառյալ պահուստային պաշարների ապահովում, արագ արձագանքման թիմի ձևավորում և պատրաստվածություն, տրանսպորտի և այլ նյութական ռեսուրսների ապահովում, վարժանքների նախապատրաստում) ապահովում,
- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում մասնագիտական դիտարկումների, իրավիճակային վերլուծության և գնահատման իրականա¬ցում,
- վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության, համաճարակաբանության և ռիսկի գործոնների դիտարկումների, վերլուծությունների, ուսումնասիրու¬թյունների իրականացում, ռիսկի խմբերի բացահայտում,
- ներհիվանդանոցային ինֆեկցիաների հայտնաբերման և կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականա¬ցում,
- աշխատանքի հիգիենայի ապահովման և աշխատողների առողջության պահպանման ուղղված միջոցառումների նկատմամբ դիտարկումների, վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականա¬ցում,
- համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության համակարգում` Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան, և իր իրավասության սահմաններում ռեֆերենս լաբորատորիայի գործառույթների իրականացում,
- սանիտարահիգիենիկ փորձաքննության, շրջակա միջավայրի գործոնների լաբորատոր հետազոտությունների իրականացում և եզրակացությունների տրամադրում,
- հանրային առողջապահության ոլորտում կենսաապահովության և կենսաանվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացում` իր իրավասությունների շրջանակում,
- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիթորինգի) իրականացում, արդյունքների վերլուծություն ու գնահատում,
- բժշկական ու հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ոլորտի գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին քարոզ¬չության ու բնակչության առանձին խմբերի կրթմանն ուղղված ծրագրերի իրականացում,
- ճանապարհորդներին կանխարգելիչ պատվաստումներ իրականացնելու և խորհրդա¬տվություն տրամադրելու, ինչպես նաև տրամաչափարկման և ստուգաչափման աշխատանքների իրականացում,
- ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության, հանրային առողջապահության ոլորտի իրավական ակտերի, մեթոդական ուղեցույցների, ծրագրերի նախագծերի մշակմանը մասնակցություն,
- ինֆեկցիոն հսկողության մեթոդների մշակում, ներհիվանդանոցային ինֆեկցիաների ճշգրիտ ախտորոշման չափանիշների արդիականացմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- գիտական և գիտաբժշկական հետազոտությունների իրականացում: