📢 Ապրիլի 25-ին մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը: Նախաձեռնության այս տարվա կարգախոսն է «#Երկարակեցությունբոլորին»՝ նպատակ ունենալով ողջ կյանքի ընթացքում արժևորել պատվաստանյութերի դերն ու նշանակությունն առողջության և բարեկեցության համատեքստում:
✅ Նախաձեռնության շրջանակում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ, այցելել են «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա», որտեղ տեղի է ունեցել հադիպում կենտրոնի այցելու տարեցների հետ:
✅ Քննարկման ընթացքում մասնագետները ներկայացրել են պատվաստումների դերն ու նշանակությունը, պատասխանել ներկաներին հուզող հարցերին, իսկ վերջում բոլոր ցանկացողները պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ:
Leave a reply