Դեկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 137231 դեպք, որոնցից 111795-ն` առողջացած, 2228-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 515992 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3375 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1264 նոր դեպք: Ունենք 1430 առողջացած և 35 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 567 է: