Նոյեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 110548 դեպք, որոնցից 68336-ն` առողջացած, 1636-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40157 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 448450 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4226 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1861 նոր դեպք: Ունենք 1501 առողջացած և 27 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 419 է:
Leave a reply