Կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ կենտրոնական ապարատում, «Երևանի քաղաքային կենտրոն» և մարզային մասնաճյուղերում բժիշկ՝ համաճարակաբանների թափուր հաստիքների համալրման նպատակով:

Տվյալ հաստիքների համար սահմանված պահանջները հետևյալն են՝

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝

Բարձրագույն բժշկական կրթություն՝

  • «Սանիտարիա» կամ «Բժշկականխարգելիչ գործ» մասնագիտությամբ,
  • և/ կամ «համաճարակաբանություն» մասնագիտությամբ հետբուհական մասնագիտացմամբ:

 ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • վարակիչ հիվանդությունների խմբակային հիվանդացման դեպքերի բռնկումների, համաճարակի) արձանագրման ժամանակ հակահամաճարակային միջոցառումների պլանի կազմում,
  • վարակիչ հիվանդությունների օջախների համաճարակաբանական հետազոտություն, անհրաժեշտ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում, օջախներում կոնտակտավորներից կենսաբանական նյութի նմուշառման գործընթացի կազմակերպում, օջախայնության որոշում,

3)  վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների մշտադիտարկում, հիվանդացության օպերատիվ և հետահայաց համաճարակաբանական վերլուծություն, համաճարակային իրավիճակի գնահատում, կանխատեսում և դրանց արդյունքների հիման վրա համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ մշակում,

4) վարակիչ հիվանդությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքում, ամփոփում, մշակում և վերլուծություն,

5) բռնկումների, համաճարակների, համավարակների տեղայնացման աշխատանքների կազմակերպում` ապահովելով արագ արձագանքում,

6)  իմունականխարգելման ուղղությամբ միջոցառումների իրականացում

7)  բնակչության շրջանում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում, բնակչության իրազեկման և առողջ ապրելակերպի քարոզչության աշխատանքներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ՝

ՀՀ օրենքների, միջազգային պայմանագրերի և համաճարակաբանության ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի պահանջների, համաճարակաբանական հսկողության ընդհանուր հիմունքների, կազմակերպական ձևերի և առանձնահատկությունների, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների, մասնագիտական հիվանդությունների համաճարակաբանական հսկողության առանձնահատկությունների, համաճարակների վարման սկզբունքների, համաճարակաբանական հետազոտության օջախում հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման սկզբունքների, վարակիչ հիվանդությունների հոսպիտալացման և մեկուսացման հարցերի, կոնտակտավորների լաբորատոր հետազոտությունների կարգի, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների մշտադիտարկման, գնահատման և կանխատեսման սկզբունքների, ընթացիկ և հետահայաց վերլուծության իրականացման բժշկական և հիգիենիկ գիտելիքների տարածման ձևերի ու մեթոդների, կենսանվտանգության և կենսապահովության սկզբունքների, իմունականխագելման գործընթացի իմացություն:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • աշխատանքի պաշտպանության կանոնների և նորմերի, աշխատանքային անվտանգության կանոնների իմացություն,
  • համակարգչային ծրագրերի (MS Word, Excel; Internet; էլ.փոստ) իմացություն,
  • հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • ժամանակի կառավարման և թիմային աշխատանքի ունակություն։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ`

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ:

 

Հայտարարության պահանջներին համապատասխանող՝ շահագրգռված բոլոր թեկնածուները կարող են իրենց Ինքնակենսագրությունը (CV/curriculum vitae), ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում են:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել /010/ 55- 06 -01 հեռախոսահամարով:

Մրցույթն անց է կացվում հարցազրույցի հիման վրա: Հարցազրույցին կհրավիրվեն վերը նշված պահանջներին բավարարող թեկնածուները:

Leave a reply