Մարտի 14-ի, ժամը 12:00 դրությամբ իրականացվել է ևս 38 հետազոտություն, որից 36-ի արդյունքը` բացասական, իսկ 2-ինը` դրական:
Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:
Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ է առկա թոքաբորբ:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
- Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)
- Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ
- Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:
Leave a reply