Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի, ժամը 16:00 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 75567, կասկածելի դեպքերի թիվը` 5206, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 18654 (24,2%), գրանցվել է 2239 մահ (3%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11633 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է 75748  լաբորատոր հաստատված դեպք: ՉԺՀ-ից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1073 դեպք:

Ըստ մասնագետների` 80.9% դեպքերում հիվանդությունն ընթանում է թեթև ձևով: Բարձր ռիսկային խմբում են գտնվում ծերերը և այլ զուգակցող հիվանդություններով անձինք: Հիվանդությունը ծանր ձևով ընթանում է սրտանոթային, շաքարային դիաբետով, շնչառական խանգարումներով հիվանդների մոտ:

Այսօրվա դրությամբ վարակի (COVID-19)  մահացությունը հասել է 2.3%: Ընդ որում տղամարդկանց շրջանում մահացության ցուցանիշն ավելի բարձր է (տղամարդ՝ 2.8, կին՝ 1.7):

Հիվանդի տարիքից կախված բարձրանում է մահացության ցուցանիշը: Մինչև 39 տարեկան տարիքային խմբում այն կազմում է 0,2%, 40 տարեկաների մոտ՝ 0,4%, 50տ.՝ 1,3%, 60տ.՝ 3,6%, 70տ. 8%,  80տ. և բարձր՝ 14,8%: Մինչև 9 տարեկան երեխաների մոտ դեռևս մահվան ելքով դեպք չի գրանցվել` չնայած հիվանդանոցներում բուժում են ստանում մանկահասակ տարիքի երեխաներ:

Հարկ է նշել, որ ռիսկի խմբի մեջ են մտել նաև բուժաշխատողները՝ 3019 հիվանդ, որից 5–ը մահվան ելքով:

Աշխարհում արձանագրված դեպքերը՝ 21.02.2020. դրությամբ

N Հիվանդության արձանագրման ամսաթիվ Երկիր Հիվանդության հաստատված դեպքերի քանակը (+ նախորդ օրվա) Մահվան ելքով հիվանդների քանակը
Արևմտյան խաղաղ-օվկիանոսային տարածաշրջան 1 01.12.19 (հիվանդության սկսման ամսաթիվ) Չինաստան 75567 (892) 2239 (118)
2 14.01.20 Ճապոնիա 97 (12) 1
«Diamond Princess» նավ 634 (13) 2
3 19.01.20 Կորեա 156 (74) 0
4 23.01.20 Վիետնամ 16 0
5 24.01.20 Սինգապուր 85 (1) 1 (1)
6 25.01.20 Ավստրալիա 17 (2) 0
7 25.01.20 Մալայզիա 22 0
8 27.01.20 Կամբոջա 1 0
9 30.01.20 Ֆիլիպիններ 3 1
Հարավարևելյան Ասիայի տարածաշրջան 10 12.01.20 Թաիլանդ 35 0
11 24.01.20 Նեպալ 1 0
12 27.01.20 Շրի Լանկա 1 0
13 30.01.20 Հնդկաստան 3 0
Եվրոպայի տարածաշրջան 14 25.01.20 Ֆրանսիա 12 1
15 28.01.20 Գերմանիա 16 0
16 29.01.20 Ֆինլանդիա 1 0
17 30.01.20 Իտալիա 4 0
18 31.01.20  Մեծ Բրիտանիա 9 0
19 31.01.20 Իսպանիա 2 0
20 31.01.20 Ռուսաստան 2 0
21 31.01.20 Շվեդիա 1 0
22 04.02.20 Բելգիա 1 0
Ամերիկայի տարածաշրջան 23 21.01.20 ԱՄՆ 16 (1) 0
24 26.01.20 Կանադա 9 (1) 0
Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջան 25 30.01.20 ԱՄԷ 9 0
26 14.02.2020 Եգիպտոս 1 0
27 19.02.2020 Իրան 2 2
Ընդամենը 76723 (1000) 2247 (119)

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատանքները ԻԻՀ-ում թե´ հայկական դեսպանատան, և թե´ առողջապահության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ փետրվարի 21-ի ժամը 16:00 դրությամբ արձագրվել է 18 դեպք, որից 4-ը՝ մահվան ելքով:

ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿՈՎ (COVID-19) ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ է.

  • Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,
  • Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
  • Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ  բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
  • Եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին:
Leave a reply