Ս.թ. հունվարի 20-22-ը ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում տեղի է ունեցել միչգերատեսչական աշխատանքային հանդիպում, որին հայկական կողմի հրավերով մասնակցել են Եվրոպական Միության 3 միջազգային փորձագետներ։
Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ Թայեքս (TAIEX) ծրագրի ձևաչափով։
Ծրագրի նպատակն է Հայաստանում լաբորատոր ոլորտի օրենսդրական կանոնակարգման ներդաշնակեցումը Եվրամիության ստանդարտներին, որպեսզի Հայաստանի լաբորատորիաների արդյունքները փոխճանաչում ունենան այլ երկրներում։ Ուսումնասիրվել են օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ ինչպես առաջատար, այնպես էլ զարգացող երկրների փորձը։
Մասնակիցների ակտիվ բանավեճերը վկայում են, որ լաբորատոր ոլորտի շահառուները շատ են, իսկ լաբորատոր խնդիրները՝ բազմոլորտ և համապարփակ լուծման ենթակա։
Աշխատանքային հանդիպման ավարտին աշխատանքային խմբի անդամների կողմից կազմվել է հետագա գործողությունների «ճանապարհային քարտեզ», որը քննարկումների արդյունքում հաջորդիվ կդառնա ՀՀ լաբորատոր համակարգի զարգացման ծրագիր։
Leave a reply