Ամանորյա տոներին սննդային թունավորումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների։ Մասնավորապես անհրաժեշտ է.

  • Պահպանել մաքրություն

    Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում անհրաժեշտ է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես հում մթերքի՝ մասնավորապես հում մսի հետ շփվելիս: Բացի այդ պետք է մաքուր պահել սնունդ պատրաստելու ժամանակ օգտագործվող մակերեսներն ու խոհանոցային պարագաները:

  • Առանձնացնել հում մթերքը պատրաստի մթերքից

    Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքն անհրաժեշտ է զատել այլ սննդամթերքից: Հում մթերքի հետ աշխատելիս օգտագործել առանձին պարագաներ և պիտույքներ, օրինակ` դանակներ, մասնատման տախտակներ և այլն: Անհրաժեշտ է լինել ուշադիր  գնումների ժամանակ, որպեսզի հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը առանձին դրվեն այլ սննդամթերքից: առնարանում հում և պատրաստի սննդամթերքի շփումը կանխելու նպատակով դրանք պետք է պահել փակ տարաներում՝ հումը տեղադրելով պատրաստի կամ ջերմային մշակում անցած մթերքից ներքև:

  • Ապահովել պատշաճ ջերմային մշակում

    Սնունդ պատրաստելիս այն պետք է ենթարկել մանրազննին ջերմային մշակման: Վնասակար մանրէները ոչնչանում են սկսած 70˚С-ից: Միշտ անհրաժեշտ է հետևել, որ կերակուրը լինի լավ եփած կամ տապակած, պատրաստի կերակուրները տաքացնել հանգամանորեն, իսկ մթերքը պահել անվտանգ ջերմաստիճանում։

  • Մթերքը պահել անվտանգ ջերմաստիճանում

    Պատրաստի մթերքը սենյակային ջերմաստիճանում պետք է պահել 2 ժամից ոչ ավել:   Պատրաստի և արագ փչացող բոլոր մթերքները պահել սառնարանում 72 ժամից ոչ ավել, իսկ մսային աղցանները և կերակրատեսակները ոչ ավել, քան 48 ժամ: Կերակուրը պետք է տաքացնել մեկ անգամից ոչ ավելի: Սառեցված մթերքը հալեցնել սառնարանային պայմաններում:

  • Օգտագործել անվտանգ ջուր և անվտանգ սնունդ

    Մթերք գնելիս պետք է ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և պիտանելիության ժամկետին՝ հատկապես շուտ փչացող մթերքի դեպքում և ընտրել թարմ, չվնասված  մթերք: Նախապատվություն անհրաժեշտ է տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած՝ գործարանային մթերքներին, օրինակ՝ պաստերացպած կաթ և այլն: Մրգերը ու բանջարեղենը օգտագործելուց առաջ հարկավոր է մանրազնին լվանակ խմելու, մաքուր, հոսող ջրով:

Ոչ մի դեպքում չօգտագործել ժամկետանց մթերք: Խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց, կամ օգտագործելուց առաջ այն եռացնել 15-20 րոպե: Եթե կա կասկած ջրի անվտանգության վերաբերյալ, ապա այն պետք է օգտագործել եռացնելուց հետո: Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

Leave a reply