Աղվերանում մեկնարկել է «Պատվաստումները կյանքեր են փրկում» իրազեկման դասընթացը լրագրողների համար, որի ընթացքում ներկայացվել է պատվաստումներում ընդգրկվածությունը մեր երկրում, նաև քննարկվել են իմունականխարգելման ծրագրի մարտահրավերները։
Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևորել է պատվաստումների գործընթացը՝ որպես հիվանդությունների կանխարգելման լավագույն գործիք։ Միաժամանակ, պատրաստակամություն է հայտնել պատասխանել ոլորտին առնչվող բոլոր հարցերին՝ հաշվի առնելով, որ առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախագծերը բազմաթիվ են և ներդրվում են մեր հայրենիկիցների առողջության պահպանման համար։
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն անդրադարձել է պատվաստումների վերաբերյալ անվստահության պատճառներին, հանրության վերաբերմունքին, գիտելիքներին և պահանջարկին։ Խոսվել է նաև պատվաստումներին առնչվող միֆերի և իրականության վերաբերյալ։
Այնուհետև Արսեն Թորոսյանը պատասխանել է լրագրողների բոլոր հարցերին։
Leave a reply