Մանկական վնասվածքների կանխարգելման ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 26-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Կոտայքի մարզում տեղի է ունեցել խորհրդակցություն հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են մանկական վնասվածքների հիմնական պատճառներն ու դպրոցական վնասվածքների առանձնահատկությունները:
Քննարկվել է վնասվածքների կանխարգելման կարևորությունը և «Ֆիզիկական դաստիարակության դասերի և սպորտով զբաղվելու սկզբունքներ. Վնասվածքների կանխարգելում» մեթոդաբանությունը, որը հաստատվել է դեռևս 2017թ. Առողջապահության նախարարի թիվ 3318-Ա հրամանով։
Բնակչության շրջանում վնասվածքների կանխարգելման սկզբունքների արմատավորելու նպատակով որոշվել է աշակերտների և նրանց ծնողների շրջանում շարունակել դասղեկների կողմից կազմակերպվող դասընթացները և տալ շարունական բնույթ:
Նշենք, որ համաձայն մանկական վնասվածքների համաճարակաբանական դիտարկման համակարգի տվյալների (ՀՀ-ում ներդրված 2018 թ-ից) Կոտայքի մարզում մանկական վնասվածքների դեպքայնությունն ամենաբարձրն է (2018 թ-ին այն կազմել է 2261.2 դեպք ըստ 100.000 մանկական բնալչության) և գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը մոտ 1.8 անգամ:
Leave a reply