Ս.թ. նոյեմբերի 25-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված սպառողների իրավունքերի և պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակմանն ու դիմում-բողոքներին միասնական սպառողակենտրոն մոտեցումներ դրսևորելուն։
Համագործակցությունը կոչված է նպաստելու սպառողների շահերի պաշտպանության նպատակով ստեղծված նոր առցանց հարթակի՝ www.dimum.online արդյունավետ գործարկմանը: Նույն հարթակն են ուղղորդելու նաև www.consumer.am, www.dimum.am, www.request.am հասցեները։
Այն առավել լայնածավալ առցանց հարթակ է սպառողների դիմում-բողոքների հասցեականությունն ապահովելու, քաղաքացիների խնդիրների հանրայնացման և պետական մարմինների աշխատանքի նկատմամբ արդյունավետ հանրային վերահսկողություն իրականացնելու համար:
Քաղաքացիները կարող են այս հարթակում ներբեռնել իրենց դիմումները, իսկ փորձագետները կորոշեն, թե դրանում նշված հարցը պետական որ մարմնի իրավասության ներքո է, կամ որ ՀԿ-ն կարող է առավել մասնագիտացված օգնություն ցուցաբերել։
Երկկողմ համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև սպառողների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք այլ պետական կառավարման մարմինների, գիտական ու հասարակական կազմակերպությունների հետ, մասնավորապես ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի և Սննդի անվտանգության տեսչական մարմին ղեկավար Գեորգի Ավետիսյանի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ Շոււշան Դոյդոյանի, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի ժ/պ․կ․ Լիլիթ Սահակյանի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանի, «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանի և «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի միջև։
Leave a reply