Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մասնակցել են Փարիզի (Ֆրանսիա) Պաստերի ինստիտուտում կազմակերպված “MediLabSequre” ծրագրի 2-րդ փուլի մեկնարկային հանդիպմանը, որին մասնակցում էին համագործակից 25 երկրի 110 պատվիրակներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրված փորձագետներ:

“MediLabSequre” ծրագրի նպատակն է, ստեղծել հանրային առողջապահական վտանգ ներկայացնող մարդու և/կամ կենդանիների համար ախտածին վիրուսների հետազոտությամբ զբաղվող բազմոլորտ լաբորատորիաների ցանց:

Ցանցը նախատեսված է փոխանցողով պայմանավորված հիվանդությունների իրազեկման, ռիսկերի գնահատման, մոնիթորինգի և վերահսկողության համար՝ «մեկ առողջության» տեսանկյունից, և ներառում է Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանի ոչ եվրոպական 22 երկիր, այդ թվում՝ նոր փուլում ցանցին միացած Աֆրիկայի Սահել տարածաշրջանի 5 երկիր:

Հիմնական թիմը բաղկացած է Եվրոպական երկրների 5 գիտահետազոտական ինստիտուտների փորձագետներից: Նոր փուլում նախատեսվում է նաև շրջակա միջավայրի առանձնահատկությունների գնահատման և մոդելավորման միջոցով մշակել փոխանցողներով պայմանավորված հիվանդությունների ռիսկի գնահատման և վաղ ահազանգման գործիքների մշակում:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ, ինչպես “MediLabSequre” ցանցի և “MEDIPIET” ծրագրերի կողմից համատեղ՝ Արևմտյան տենդի վիրուսի շրջանառության հետազոտական ծրագրի իրականացման, այնպես էլ Փարիզի Պաստերի ինստիտուտի ղեկավարության հետ՝ գիտական ծրագրերի շրջանակներում համագործակցության վերաբերյալ:

Leave a reply