Համաձայն աշխարհում իրականացվող ամենամեծ հետազոտության արդյունքների (Wellcome Global Monitor 2018), աշխարհի բնակչության ավելի քան երեք քառորդը վստահ է, որ պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ։
Պատվաստանյութերի անվտանգության վերաբերյալ վստահության մակարդակը եվրոպական տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայի երկրներում զգալիորեն տարբերվում է. Ուզբեկստանի բնակչության 92%-ը վստահ է պատվաստանյութերի անվտանգության մեջ, մինչդեռ Ուկրաինայի բնակչության միայն 29 %-ն է վստահ, Հայաստանում այդ ցուցանիշը ։
Միջինում Եվրոպական և Կենտրոնական Ասիական երկրների հարցվողների 64% համոզված է պատվաստանյութերի անվտանգության մեջ։
Հետազոտությունը ներգրավել է 140.000 մարդ ավելի քան 140 երկրներից և ուսումնասիրվել է, թե ինչ են մարդիկ զգում և մտածում գիտության և առողջության հիմնական մարտահրավերների վերաբերյալ։