Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանի, ինչպես նաև կենտրոնական ապարատի և մասնաճյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ ս.թ. մայիսի 15-ին մեկնարկել է «Միջազգային առողջապահական կանոնների միացյալ արտաքին գնահատման – Անասնաբուժական ծառայությունների գնահատման կամրջում» թեմայով եռօրյա ազգային աշխատաժողովը։
Աշխատաժողովն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կենդանիների առողջության միջազգային կազմակերպության հետ համատեղ։
Աշխատաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել մի շարք ռազմավարական հարցեր, որոնք վերաբերում են հանրային առողջապահության և անասնաբուժական ոլորտների համագործակցության խրախուսմանը՝ «Մեկ առողջություն» գաղափարի շրջանակում, ինչը հետագայում հնարավորություն կընձեռի հանրային առողջապահության և անասնաբուժական ոլորտների աշխատանքներն իրականացնել առավել նպատակային և միջազգային մոտեցումներին համահունչ:
Աշխատաժողովին մասնակցում են միջազգային փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ առողջապահության նախարարությունից և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Leave a reply