Յուրաքանչյուր տարի Իմունականխարգելման եվրոպական շաբաթը հնարավորություն է ընձեռնում մեկ անգամ ևս ընդգծել հանրային առողջապահության ոլորտում պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը: «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների միջոցով բարձրանում է պատվաստումների վերաբերյալ հանրային իրազեկումը:
Եվրոպական երկրներն օգտագործում են «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը»՝ որպես հնարավորություն՝ բարձրացնելու բնակչության իրազեկումը կյանքի բոլոր փուլերում պատվաստումների կարևորության վերաբերյալ: Այն մեկ անգամ ևս ընդգծում է մարդու կյանքի ողջ ընթացքում իմունականխարգելման կարևորությունը:
Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունն ընթանում է «Պաշտպանվենք միասին» և «Պատվաստանյութերն աշխատում են» թեմաներով՝ ուշադրության կենտրոնում պահելով «պատվաստումների հերոսներին»՝ բարեխիղճ բուժաշխատողներին և հոգատար ծնողներին, ովքեր կարևորում են պատվաստումներն իրենց երեխաների համար:
Leave a reply