Ավստրալիան կարող է դառնալ առաջին երկիրը, որը կվերացնի արգանդի պարանոցի քաղցկեղը:
Ինչպես փաստում են վերջին ժամանակահատվածում իրականացված հետազոտությունները՝ Ավստրալիայում իրականացվող ՄՊՎ պատվաստումների շնորհիվ հետագայում կտրուկ կնվազեն արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության դեպքերը։
Հետազոտությունն իրականացնող պրոֆեսոր Սյուզան Գարլանդի խոսքերով մոտակա 40 տարվա ընթացքում նոր դեպքերի թիվը կլինի շատ հազվադեպ։
2007թ. երկիրն սկսել է իրականացնել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներ 12-13 տարեկան աղջիկների շրջանոււմ, իսկ 2013թ. նաև՝ տղաների շրջանում. Նույն ժամանակահատվածում բարձրացվել է նաև տարիքային շեմը՝ մինչև 19 տարեկան: 2016թ. պատվաստվել են 15 տարեկան աղջիկների 78,6%-ը, իսկ 15 տարեկան տղաների՝ 72,9%-ը: Արդյունքում 18-24 տարեկան կանանց շրջանում 2005-2015թթ. մարդու պապիլոմավիրուսով վարակվածությունն Ավստրալիայում նվազել է 22,7%-ից մինչև 1,1%:
Համաձայն հետազոտության համահեղինակ Յան Ֆրեյզերի խոսքերի՝ պարբերաբար իրականացվող սկրինինգային հետազոտությունների և պատվաստումների շնորհիվ ամենայն հավանականությամբ 10–20 տարվա ընթացքում երկրում արգանդի վզիկի քաղցկեղի նոր դեպքեր չեն արձանագրվի։
Leave a reply