Հանրային առողջապահության ոլորտում Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը գործում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կազմում։

Կենտրոնը ներդրել է որակի կառավարման, կենսանվտանգության և տեղեկատվական անվտանգության համակարգեր և ունի տեղական և միջազգային հավաստագրեր՝ (ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005, ԻՍՕ 27001)։
Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի կողմից իրականացվում են ռեֆերենս հետազոտություններ`

  • մանրէաբանության,
  • մակաբուծաբանության,
  • վիրուսաբանության,
  • թունաբանության,
  • քիմիայի,
  • ճառագայթաբանության և այլ ոլորտներում:

Կենտրոնի լաբորատորիաները ենթարկվում են որակի արտաքին հսկողության ԱՀԿ-ի, Ռուսաստանի Դաշնության, Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի և այլ երկրների միջազգային ճանաչում ունեցող ռեֆերենս կենտրոնների կողմից:

Leave a reply