Շմոլ գազից (ածխածնի մոնօքսիդ) թունավորումների հավանականությունը կտրուկ մեծանում է հատկապես ձմռան ամիսներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ քաղաքացիներ տները ջեռուցելու նպատակով օգտագործում են տարբեր տիպի վառարաններ։

Թունավորման դեպքերը հիմանականում գրանցվում են ծխատարի անսարքության և/կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։

Չնայած նրան, որ նման թունավորումներից խուսափելու լավագույն միջոցն անվտանգության կանոնների պահպանումն է, ցավոք միշտ չէ, որ հնարավոր է խուսափել թունավորումներից։

Շմոլ գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ բացօթյա տարածք և օդափոխել տարածքը։ Եթե տանն առկա է գազօջախ, անհրաժեշտ է անջատել այն և փակել գազի հոսքը դեպի տուն։ Օդափոխելով տարածքը գազի խտությունը նվազում է՝ միաժամանակ նվազեցնելով թունավորման ռիսկը։ Բնակարաններում տեղադրված են հատուկ սարքեր,  որոնք կանխում են գազի հոսքը դեպի տուն օդում շմոլ գազ հայտնաբերվելու դեպքում, ինչպես նաև միանում է ձայնային ազդանշան։ Անհրաժեշտ է ուշադիր լինել նշյալ սարքն օգտագործելիս և ոչ մի դեպքում չանջատել այն։ Եթե տարածքն օդափոխելուց հետո թունավորման ախտանշանները չեն վերանում, անհրաժեշտ է դիմել բժշկի։

Թունավորումներից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է.

 

  • Բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է։
  • Գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չի կարելի կիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում: Խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անհրաժեշտ է անպայման համոզվել, որ օդափոխությունն իրականացվում է լիարժեք,
  • գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ պետք է միացնել օդատարը։
  • Համոզված լինել, որ անվտանգության սարքերը միացված են, և ոչ մի դեպքում չանջատել։
Leave a reply