Հայաստանում լաբորատոր կարողությունների զարգացման շրջանակներում ֆրանսիական «Համապարփակ որակյալ լաբորատոր ծառայություններ» (IQLS) ընկերության փորձագետներ Օբերտ Կաչուվեյրի (Ավագ լաբորատոր մասնագետ), Առնո Օրելի (ՈԱԳ ծրագրերի համակարգող) և Պոլին Լեվինյի (Բ.Գ.Թ, լաբորատոր մասնագետ՝ մակաբուծաբան) մասնակցությամբ ս.թ. հուլիսի 10-ից 19-ը տեղի է ունեցել «Որակի կառավարման համակարգ: Մակարդակ 1» խորագրով դասընթացը, որն ուղղված էր որակի կառավարման համակարգի 12 էլեմենտի ներդրմանը, զարգացմանն ու շարունակական բարելավմանը:

Երկրորդ դասընթացը, որը տեղի էր ունեցել ս.թ. դեկտեմբերի 11-ից 14-ը, Օբերտ Կաչուվեյրի և Սիլվեն Նոլոի (անասնաբյուժ փորձագետ/խորհրդատու) մասնակցությամբ, «Որակի կառավարման համակարգ: Մակարդակ 2»-ը՝ միտված էր մասնակիցներին՝ որպես որակի կառավարման համակարգի դասավանդողներ, նախապատրաստելուն՝ իրենց լաբորատորիաներում ստացված գիտելիքները ներդնելու և որակի կառավարման համատեքստում անձնակազմի իրազեկումը բարձրացնելու նպատակով:

Դասընթացներում ներգրավված էին ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն», ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ների կենտրոնական և մարզային կառույցների որակի կառավարման պատասխանատուներ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոց ՓԲԸ-ի և «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի մասնագետներ:

Ծրագրի իրականացմանն աջակցել են ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալությունը (DTRA) և Գիտության և տեխնոլոգիայի միջազգային կենտրոնը (ISTC):

Leave a reply