2018 թվականին Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 16 դեպք 23 տուժածով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձմռան ամիսներին ավելի է մեծանում բոտուլիզմի դեպքերի գրանցման հավանականությունը՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին հորդորում է չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ, իսկ օգտագործելու պարագայում նախքան օգտագործումը պարտադիր ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով առնվազն 20-25 րոպե։

Հիշեցնենք, որ բոտուլիզմ սկսվում է ոչ բնորոշ (ընդհանուր թուլություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում) երևույթներով։ Հիվանդության բնորոշ ախտանշաններն են տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում, բբի լայնացում, փափուկ քիմքի պարալիզ, աֆոնիա (ձայնի խռպոտություն), կլման ակտի խանգարում և այլն, զարգանում են մի քանի ժամից։ Մարմնի ջերմաստիճանը մնում է նորմալ, կարող է լինել պուլսի արագացում և շնչառության խանգարում։ Գաղտնի շրջանը տևում է 4-8, երբեմն` մինչև 15 օր։

Մահվան պատճառ կարող է դառնալ շնչառական կենտրոնի կաթվածը։

Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ ժամանակին ցուցաբերած բժշկական օգնությունը կարող է փրկել հիվանդի կյանքը։

Leave a reply