Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը» 2018 թվականի հոկտեմբերի 10-ին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմնի» կողմից հավատարմագրվել է որպես ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջներին համապատասխանող փորձարկման լաբորատորիա (№052/Տ-074 հավատարմագրման գրանցահամարով)։ Վերջինս հնարավորություն կընձեռի լաբորատոր փորձարկումներն իրականացնել ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության ցուցանիշներով և ներդաշնակ ընթացակարգերով` բացառելով առևտրում տեխնիկական խոչընդոտները:

Հավատարմագրման ոլորտի մեջ ընդգրկված փորձարկվող արտադրանքներն ու նյութերն են.

  • Խմելու ջուր
  • Բաց ջրամբարի ջուր
  • Լողավազանի ջուր
  • Հող
  • Տիղմեր, նստվածքներ
  • Ախտահանիչ նյութեր
  • Միս, մսամթերք, թռչուն, ձու և դրանց վերամշակման մթերք, պահածոներ
  • Կաթ, կաթնամթերք
  • Կակաո և կակաոյից մթերքներ
  • Մասնագիտացված մանկական սննդամթերք
  • Համեմունքներ, համեմվածքներ և ամոքանքներ
  • Ամանեղեն և սպասք (բաժակներ, ափսեներ, գդալներ, պատառաքաղներ, կերակրաշշեր և նմանատիպ արտադրանք նախատեսված երեխաների սննդամթերքի համար)
  • Պանիր և պանրամթերք
  • Կազեին և կազեինատներ
  • Ձկնեղեն
  • Հատիկ/սերմեր/, ալյուր, ալրաձավարեղենային և հացաբուլկեղենային արտադրանք, շոկոլադ, հրուշակեղեն
  • Մեղր
  • Թարմ և թարմ սառեցված բանջարեղեն, կարտոֆիլ, մրգեր, սնկեր
  • Սուրճ
  • Չոր համեմունք, ընկույզ, թեյ
  • Յուղային հումք, ճարպային մթերք, ձիթատու կուլտուրաների սերմեր, բուսական յուղ, մայոնեզ, կարագ, մարգարին, սպրեդներ
  • Հյութեր, նեկտարներ, օշարակներ, ոչ ալկոլոհային ըմպելիքներ, խմորման մթերքներ
  • Գարեջուր, գինի, օղի և այլ սպիրտային խմիչք
  • Ժելատին, օսլա, ինուլին
  • Աղ կերակրի (խոշոր և մանր) և աղ բուժիչ կանխարգելիչ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Оդ (փակ շինությունների, մթնոլորտային օդի/ բնակավայրերի, լողավազանների և այլ կոմունալ օբյեկտների, աշխատանքային գոտու)
  • Արտաքին միջավայրի տարբեր օբյեկտներ (առարկաներ մակերեսներ) լվացուկներ, այդ թվում՝ ախտահանման որակի հսկողության
  • Արտաքին միջավայրի տարբեր օբյեկտներ (առարկաներ մակերեսներ) լվացուկներ, այդ թվում՝ ախտահանման որակի հսկողության
  • Դեկորատիվ գեղահարդարման միջոցներ
  • Սննդի հետ առնչվող տարբեր արտադրանքների հումք
  • Խեցեղեն
  • Արտադրանքներ ապակուց
  • Ներկեր, մատիտներ, ֆլոմաստերներ, գուաշ
  • Տեքստիլ արտադրանք՝ գործվածքներ, արհեստական կաշի, խավ
  • Պոլիակրիլոնիտրիլային մանվածք, նիտրոն
  • Պոլիվինիլքլորիդային մանվածք, քլորին
  • Պոլիվինիլսպիրտային մանվածք, վինոլ
  • Պոլիօլեֆինային
  • Պոլիուրետանային, սպանդեքս, լայկրա
  • Կենցաղային քիմիա՝ լվացող միջոցներ, Օճառ (պինդ), Հեղուկ օճառ, Հեղուկ լվացող միջոցներ, Փոշենման լվացող միջոցներ, Սպասք լվացող միջոցներ
  • Բժշկական բամբակ, թանզիվ, բինտ` այդ թվում էլաստիկ, բժշկական վիրակապեր, անձեռոցիկներ, կպչուն սպեղանի
  • Բժշկական ձեռնոցներ
  • Բժշկական միանգամյա և բազմակի օգտագործման ներարկիչներ
  • Հակաբեղմնավորիչներ/Պահպանակներ
  • Ծծակներ կերակրելու, ծծակներ լատեքսից, ռետինե և սիլիկոնե
Leave a reply