Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, կարևորելով տեղեկատվական անվտանգության ապահովումը, 2018 թ.-ից ներդրել է ԻՍՕ 27001 «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը»։ Վերջինիս ներդրումը փաստվել է միջազգային (գերմանական TUV կազմակերպության) աուդիտի արդյունքում հոկտեմբերի 1-ին ստացված հավաստագրով։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, լինելով միակ պետական կառույցը, որը ներդրել է այս ստանդարտը, պատրաստ է մյուս շահագրգիռ կողմերին ևս աջակցելու ներդնել ԻՍՕ 27001-ը։

Leave a reply