ՀՎԿԱԿ-ը ներկայացրել է Հայաստանում երկարատև COVID-ի վերաբերյալ հետազոտության արդյունքները միջազգային կոնֆերանսում

2026 թվականի նոյեմբերի 12–13-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացված Long COVID-ի 4-րդ միջազգային կոնֆերանսին մասնակցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը։

Պաստառային զեկույցով ներկայացվել են Հայաստանում բուժաշխատողների շրջանում երկարատև COVID-ի տարածվածության և բնութագրերի վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները։

Կոնֆերանսը համախմբել է տարբեր երկրների առողջապահության մասնագետների, գիտնականների, հետազոտողների, առողջապահական քաղաքականություն մշակողների և պացիենտների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների։ Քննարկվել են երկարատև COVID-ի համաճարակաբանական և կլինիկական առանձնահատկությունները, ախտորոշման ու բուժման ժամանակակից մոտեցումները, կանխարգելման և հետազոտությունների առաջնահերթությունները։

Մասնակցությունը հնարավորություն է ընձեռել միջազգային մասնագիտական հարթակում ներկայացնելու Հայաստանի հետազոտական փորձը, ծանոթանալու գիտական նոր տվյալներին և փորձի փոխանակում իրականացնելու միջազգային գործընկերների հետ։

Բնակչության իրազեկում