Ներկայումս առողջապահության հիմնական առաջնահերթություններից մեկը բնակչության կյանքի տևողության ավելացումն է ոչ միայն թվային, այլև որակական առումով։ Այս տեսանկյունից կարևոր դեր ունի «Առողջ երկարակեցություն» ծրագիրը, որի նպատակն է նպաստել բնակչության առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը և ակտիվ կյանքի տարիների ավելացմանը։
Ծրագիրը հիմնված է այն սկզբունքի վրա, որ առողջ և երկար կյանքը պայմանավորված է ոչ միայն բժշկական ծառայությունների հասանելիությամբ, այլև առողջ ապրելակերպի ձևավորմամբ, կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ և բնակչության իրազեկվածության բարձրացմամբ։
«Առողջ երկարակեցություն» ծրագրի շրջանակում իրականացվում են մի շարք նախաձեռնություններ ուղղված՝
✅ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը,
✅առողջ սննդակարգի խթանմանը,
✅ֆիզիկական ակտիվության կարևորության բարձրացմանը,
✅վնասակար սովորությունների նվազեցմանը,
✅առողջ ծերացման մշակույթի ձևավորմանը։
«Առողջ երկարակեցություն» ծրագիրը նպաստում է հասարակության մեջ այն գաղափարի տարածմանը, որ առողջությունը ձևավորվում է կյանքի ամբողջ ընթացքում, և յուրաքանչյուր մարդ կարող է իր վարքագծի և ընտրությունների միջոցով նպաստել սեփական իսկ առողջության կառուցմանը։
Ծրագրի արդյունավետ իրականացումը կարևոր քայլ է տարեցների առողջ երկարակեցության, աշխատունակության պահպանման և կյանքի որակի բարելավման ուղղությամբ։