Կարևորելով միջազգային համագործակցությունները՝ 2025թ-ի հոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետներն այս անգամ Ղազախստանում էին։
Թեման «Կենսաանվտանգության և կենսաապահովման ապագա մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովն էր։ Այն միավորեց Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Արևելյան գործընկերության և միջազգային հանրության ոլորտի առաջատար փորձագետներին, հետազոտողներին և քաղաքականության մշակողներին։
Առաջնահերթ թեմաներն էին՝
● Սինթետիկ կենսաբանության ոլորտի ձեռքբերումներ
● Արհեստական բանականության դերը կենսաինժեներիայի բնագավառում
● Հայելային կենսաբանությունը որպես կենսաբանական սպառնալիքների նոր դաս
● Գենետիկ տվյալների թվայնացումը և անվտանգությունը
● Կենսաահաբեկչության ի հայտ եկող սպառնալիքները և նոր ռիսկի վեկտորները
● Կլիմայի փոփոխության ազդեցությունը հիվանդությունների հսկողության և կենսաանվտանգության վրա
● Կենսաանվտանգության և կենսաապահովության էթիկական, իրավական և կարգավորող շրջանակներ
Մասնակիցներն էին՝ «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Ալվարդ Ավանեսյանը և Մեկ առողջության, զոոնոզ և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոբերտ Կավկասյանն