![](https://ncdc.am/wp-content/uploads/2023/11/396993444_640613504918669_3777166363911177432_n.jpg)
![‼️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfe/1.5/16/203c.png)
Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ։
![‼️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfe/1.5/16/203c.png)
Գրիպի ընդհանուր ախտանշանները ներառում են՝ ջերմություն, մարմնի ջարդվածության զգացում, դող, սարսուռ և քրտնարտադրություն, գլխացավ, չոր հազ,
շնչարգելություն, հոգնածություն և թուլություն, քթահոսություն (հարբուխ)
կոկորդի ցավ և քերոցի զգացում,
ակնագնդերի ցավ, լուսավախություն և արցունքահոսություն, փսխում և փորլուծություն, որն ավելի տարածված է երեխաների մոտ։
![‼️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfe/1.5/16/203c.png)
Բարդություններն են երկրորդային վարակները, ինչպիսիք են՝ երկրորդային թոքաբորբը, բրոնխիտը, բկաբորբը, սինուսիտը, լարինգիտը, ականջաբորբը։
![‼️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfe/1.5/16/203c.png)
Գրիպի վիրուսով պայմանավորված առաջնային բարդություններից հատկապես վտանգավոր են առաջնային թոքաբորբը, վիրուսային միոկարդիտները, մենինգիտը, էնցեֆալիտը, մենինգոէնցեֆալիտը, միելիտը, երիկամային անբավարարությունը և այլն։ Հղիների մոտ՝ որպես կյանքին սպառնացող ամենավտանգավոր գրիպի բարդություն, կարող է զարգանալ սուր շնչառական անբավարարություն։
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք.
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tba/1.5/16/2705.png)
պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից,
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tba/1.5/16/2705.png)
խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tba/1.5/16/2705.png)
եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tba/1.5/16/2705.png)
եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tba/1.5/16/2705.png)
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tba/1.5/16/2705.png)
հագնվե´ք եղանակին համահունչ,
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tba/1.5/16/2705.png)
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tba/1.5/16/2705.png)
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tba/1.5/16/2705.png)
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tba/1.5/16/2705.png)
հետևե´ք անձնական հիգիենային:
Leave a reply