խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 18:00-ի սահմաններում,
հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևապաշտպան ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա հագուստ,
օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 2,5-3 լիտր), նախընտրելի է` ջուր կամ թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այդպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը,
սրտանոթային համակարգի կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
նախընտրել թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն,
չչարաշահել կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,
չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
ցանկալի է, որ երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային շոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ժամերին խուսափել բացօթյա տարածքում ֆիզիկական աշխատանքից,
հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան: