COVID–19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը: Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում: Ռիսկի խմբերն են՝ • 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները, • 65 և բարձր տարիքի անձինք, • Բուժաշխատողները • տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները • սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները Պատվաստումները իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ անվճար և կամավորության սկզբունքով։ Շարունակեք հետևել կանխարգելիչ այլ միջոցառումներին՝ կրեք դիմակ, պահպանեք սոցիալական հեռավորություն, հետևեք ձեռքերի հիգիենային:
Leave a reply