2025թ-ի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Վարակների կանխարգելում և հսկողություն ու հակամանրէային կայունություն» խորագրով ազգային կոնֆերանսը

Ամփոփվեցին Հայաստանի համար աննախադեպ հետազոտության արդյունքներ, որն իրականացվել էր 35 բժշկական կենտրոնում:
Հիմնական նպատակն էր քննարկել առողջապահական հաստատությունների մակարդակով վարակների կանխարգելման և վերահսկման համակարգերի ամրապնդման, ինչպես նաև հակամանրէային դիմադրության և առողջապահության հետ կապված վարակների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործման ճանապարհային քարտեզը։
Կոնֆերանսը նախաձեռնել և իրականացրել են
ՀՀ ԱՆ և ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնը
Համակազմակերպիչներ՝
● ICAP Կոլումբիայի համալսարանի և Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
● ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ (CDC)
● Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
● Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական ընկերություն (ESCMID)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել