2025թ․-ի Նոյեմբերի 17–19-ը Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը մասնակցել են The Pandemic Fund-ի հանդիպմանը

Հիմնադրամի գործունեության երեք հիմնական ուղղություններն են՝
հանրային առողջապահության ոլորտում հիվանդությունների վերահսկման համակարգերի ամրապնդում,
լաբորատոր համակագերի արդիականացում,
նպատակային առողջապահական աշխատուժի ձևավորում։

Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման (PPR) առաջնահերթությունների քննարկման մասնակցությունը վերահաստատում է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային առողջապահական նախաձեռնություններում և ազգային կարողությունների ամրապնդման կարևորությունը։
Հանդիպումն ուղղված է ամրապնդելու հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկման համակարգերը, մարդկանց և կենդանիների հիվանդությունների «Մեկ առողջություն» մոտեցմամբ ինտեգրված համագործակցային դիտարկումը։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընտրվել է Պանդեմիաների հիմնադրամի (Pandemic Fund) կառավարման խորհրդում Եվրոպայի համա-ներդրողների խմբի ներկայացուցիչ։
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը հիմնադրամի ռազմավարական կոմիտեի անդամ է։

Բնակչության իրազեկում

Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել